09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Հայ-իտալական գործարար համաժողով Հռոմում

Հուլիսի 9-ին Հռոմում Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ “Իտալական ձեռնարկությունների զարգացման հնարավորությունները Հայաստանում” խորագրով գործարար համաժողով: Համաժողովին, որի կազմակերպիչներն էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը, “Global Business Services” իտալականկազմակերպությունը եւ Զարգացման հայկական գործակալությունը, մասնակցեցին զբոսաշրջության,  դեղագործության, հաստոցաշինության, ապահովագրության, սննդի վերամշակման, փոստային ծառայությունների, կահույքագործության ոլորտներում ներգրավված շուրջ 60 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում առկա […]

Ստորագրվեց “Առողջություն-2020” հռչակագիր

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի “Առողջություն 2020” համապարփակ քաղաքականության  դրույթների համատեքստում Վիեննայում կայացավ սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների հարցերով ԱՀԿ եվրոպական նախարարական համագումարը: Համագումարի ընթացքում “Առողջություն-2020” քաղաքականության դրույթների համատեքստում քննարկվեցին սնուցման եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ժամանակին ախտորոշման, անրդյունավետ բուժման եւ  վերահսկողության վերաբերյալ հարցեր: Ոչ վարակիչ հիվանդությունները` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բնակչության […]

Կդադարեցվի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան- Առինջ թաղամասի, Բաբաջանյան եւ Աճառյան փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   “Երեւան Ջուր” ՓԲԸ  

Մենք պատրաստ ենք տրամադրել ոչ միայն ֆինանսական աջակցություն. Շ Ֆյուլե

Հուլիսի 9-12-ը Հայաստանում է գտնվում Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով այստեղ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի և դրանց մասը հանդիսացող Խառը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի բանակցությունների վերջնական փուլի առաջընթացը ՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում համաձայնագրերի նախաստորագրմանն ընդառաջ: Այսօր Շ. Ֆյուլեն հանդիպեց լրագրողների ու Հ/Կ ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ […]

Փորձի փոխանակում՝ Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների սոցիալական բաժինների միջեւ

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ 2012-2014 թվականների համագործակցության ծրագրով հուլիսի 9-11-ը փորձի փոխանակման նպատակով Երեւան են այցելել Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները: Վերապատրաստման եռօրյա դասընթացների շրջանակում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալու սոցիալական աշխատանքի ժամանակակից մեթոդներին: Նախատեսվում են նաեւ Ստեփանակերտի քաղաքապետարանի սոցիալական բաժնի մասնագետների այցելություններ Երեւանի սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ, նոր ներդրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ, սոցիալական սպասարկման […]

Գագիկ Բեգլարյանը Ծառուկյանի բարեգործության եւ տրանսպորտի թանկացումից /վիդեո/

Երկու օր առաջ հեռուստատեսությամբ Հանրային խորհրդից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ սեփականատերերը բողոքում են, որ պետք է ուղեվարձը չորս անգամ թանկանա. ես հայտարարում եմ, որ այդ կարգի թանկացում չի լինելու: Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հանրապետության հրապարկում ներկայացվեցին “Քինգ Դելյուքս ՍՊԸ-ի կողմից ներկրված թվով 19 ավտոբուսները, որոնք […]

Հայաստանի Օմբուդսմենի հակաքայլերը Աուրելիա Գրիգորիուի անբարո վարքագծին

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի Օմբուսդմենները: Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների իստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտին եւ Ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ասոցիացիային այլեւս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին ստով եւ անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին: Բացի այդ, Հայաստանի […]

“Քրչի բազար”-ի առևտրականները քաղաքապետարան են հասել բողոքելու

“Քրչի բազար” կոչվող շուկայի տարածքից վտարված առևտրականներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց, որի արդյունքում պայմանավորվել են ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից տարածքում հանդիպել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի և սպասարկումների վարչության պետի հետ: Հանդիպմանը ներկա կլինեն նաև ավագանու “Բարև Երևան” խմբակցության անդամները:

Սպիտակի քաղաքապետը մարդ է ծեծել. հարուցվել է քրեական գործ

“Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Լոռու դատախազությունը քրեական գործ է հարուցել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ՝ քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա։Սպիտակի բնակիչ Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ 2013 թվականի հուլիսի 9-ին` ժամը 13-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը  ծեծել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի