21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը Ծառուկյանի բարեգործության եւ տրանսպորտի թանկացումից /վիդեո/

Երկու օր առաջ հեռուստատեսությամբ Հանրային խորհրդից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ սեփականատերերը բողոքում են, որ պետք է ուղեվարձը չորս անգամ թանկանա. ես հայտարարում եմ, որ այդ կարգի թանկացում չի լինելու:

Հանրապետության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Հանրապետության հրապարկում ներկայացվեցին “Քինգ Դելյուքս ՍՊԸ-ի կողմից ներկրված թվով 19 ավտոբուսները, որոնք կկատարեն ուղեւորափոխադրումներ Երեւան-Աբովյան` N 259 ավտոբուսային երթուղով:

“Մենք հանձնաժողով ենք ստեղծել թանկացումները նվազագույնի հասցնելու համար: Թանկացումն անխուսափելի է, բայց պետք է այնպես անենք, որ ժողովուդը դրանից շատ չտուժի: Ես չեմ կարող չափը ասել, այն միանման չի լինելու բոլոր ուղիների համար: Այսօր թանկացում չկա: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ որոշ երթուղիներում ընդհանրապես թանկացում չլինի, կան երթուղային գծեր, որ թանկացումներ լինելու են շատ մինիմալ, կան երթուղային գծեր, որ նախկինում շատ ավելի քիչ է եղել. դա ինչ-որ չափով ավելի շատ կթանկանա”,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական Աբովյան-Երեւան երթուղուն, ապա ոլորտի պատասխանատուն ասաց, որ բարեգործությունը չպետք է անել հնամաշ մեքենաներով: Ըստ Գագիկ Բեգլարյանի, կամ պիտի ներկրվեն տրանսպորտային նոր միջոցներ կամ էլ բարեգործություն անողները պետք է վճարեն այս ընկերությանը, որպեսզի նրանք անեն բարեգործություն:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ