13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպիտակի քաղաքապետը մարդ է ծեծել. հարուցվել է քրեական գործ

“Փաստինֆո”-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Լոռու դատախազությունը քրեական գործ է հարուցել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ՝ քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա։Սպիտակի բնակիչ Լևիկ Մարյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին, որ 2013 թվականի հուլիսի 9-ին` ժամը 13-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը  ծեծել է իրեն։

 Հաշվի առնելով, որ  հաղորդման մեջ առկա են հանցագործության հատկանիշներ՝ դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Լոռու մարզի քննչական բաժինը։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ