10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք պատրաստ ենք տրամադրել ոչ միայն ֆինանսական աջակցություն. Շ Ֆյուլե

Հուլիսի 9-12-ը Հայաստանում է գտնվում Ընդլայնման և Հարևանության քաղաքականության Եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ով այստեղ է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի և դրանց մասը հանդիսացող Խառը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի բանակցությունների վերջնական փուլի առաջընթացը ՝ Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի ընթացքում համաձայնագրերի նախաստորագրմանն ընդառաջ: Այսօր Շ. Ֆյուլեն հանդիպեց լրագրողների ու Հ/Կ ներկայացուցիչների հետ:

Նա նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում: ՛՛Միշտ էլ հաճելի է այցելել Հայաստան ու տեսնել ծաղկուն մշակութի արմատները, որ աշխահով մեկ այդպիսի արմատներ է ունեցել՛՛,-նշեց նա:

Շ. Ֆյուլեն նկատեց, որ 21 դարում կարևոր է դարձել գլոբալիզացիան, իսկ այն ոչ միայն երկրների զարգացումն ու բարգավաճումն է ենթադրում այլ շատ ավելին: ՛՛Այն պայմաններ է ստեղծում առանձնացնելու ու բավարարելու ստեղծագործ ներուժը: Դրա համար պետք են տեսլական ու գործիքներ, ճանապարհային քարտեզ դրան հասնելու համար՛՛,-ասաց նա՝ հավելելով, որ բոլորին անհրաժեշտ են գործընկերներ, որոնք կիսում են մեր գործընկերները, որոնք վստահելի ու կանխատեսելի են ու միևնույն խաղի կանոններով են առաջնորդվում: 

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար է դրական լինելու: Հայաստանին հնրավարություն է տրվելու փողի դիմաց արժեք ստանալու, օդի որակ ունենալու, բացի դա այն կամրացնի կապերը Հայաստանի և Եվրամիության ժողովուրդների միջև, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը կդառնան էական բաղադրիչները:

՛՛Ես համարում եմ, որ այն նոր գլուխ կբացի նաև Հայաստանի սեփական զարգացման համատեքսում, մենք պատրսատ ենք տրամադրել ոչ միայն ֆինանսական աջակցություն մեր կողմից, այլև խրախուսել օտարերկյա ներդրողներին այստեղ ներդրումներ անել՛՛,-հայտարարեց նա:

Պարոն Ֆյուլեն ասաց, որ ուզում է մի լեգենդ հերքել: Նա նշեց, որ շատերն ասում են, որ Արևելյան գործընկերությունը օգտագործում է նույն մոտեցումը բոլորի հանդեպ, անհատականությունը կորչում է: ՛՛Հենց հակառակն է ճշմարիտ, մենք օգտագործում ենք ընդհանուր գործիքկազմ, բայց մենք աշխատում ենք փնտրելով հատուկ լուծումներ յուրաքանչյուրի համար, Հայաստանը ևս բացառություն չէ՛՛:

Պարոն Ֆյուլեն ներկայացրեց իրենց գերակայությունները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների էֆֆեկտիվ իրականացում, հիմնարար ազատություններ, հավասարություն, կոռուպցիայի դեմ պայքար, բարեփոխել կառավարությունն ու ամրացնել հաստատությունները, քրեական-դատական օրենսգիրքը:

՛՛Սա հաղթական իրավիճակ է բոլորի համար՝ Եվրամիությունն ու Հաայստանը, նաև հարևաները սրանից կշահեն՛՛,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ