16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի Օմբուդսմենի հակաքայլերը Աուրելիա Գրիգորիուի անբարո վարքագծին

Այսօր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են հանդիսանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի Օմբուսդմենները: Կարեն Անդրեասյանը հորդորել է Միջազգային օմբուդսմենների իստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտին եւ Ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ասոցիացիային այլեւս չհրավիրել իրենց միջազգային համաժողովներին ստով եւ անընդունելի վարքով իրեն վարկաբեկած Աուրելիա Գրիգորիուին: Բացի այդ, Հայաստանի Օմբուդսմենը, Մոլդովայի խորհրդարանական փաստաբանների աշխատանքը համակարգող Անատոլի Մունթեանուի միջոցով Մոլդովայի  խորհրդարանին է փոխանցել Աուրելիա Գրիգորիուի պաշտոնանկության պահանջն ու դրա իրավական հիմնավորումները:  Մանրամասները ներկայացված են ստորեւ.

 

“Հարգելի գործընկերներ,

Սույն նամակով տեղեկացնում եմ, որ հուլիսի 3-ից 5-ը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված համաեվրոպական համաժողովի ժամանակ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն Հայաստանն անվանել է ագրեսոր երկիր, իսկ հայերին մեղադրել ցեղասպանության մեջ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի մեղադրանքները ոչ միայն հակասում են պատմական իրականությանը, այլեւ կարող են դիտարկվել որպես էթիկական նորմերին հակասող եւ անհարգալից վերաբերմունք Հայաստանի հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ: Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, առավել եւս անարդար են մի ազգի նկատմամբ, ով իր պատմության ընթացքում տեսել է 1915 թվականի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի կողմից, իսկ 1988-1992թթ. Սումգայիթում, Գանձակում, Բաքվում եւ Շուշիում ենթարկվել է էթնիկ բնաջնջման, մասսայական կոտորածների, խոշտանգումների եւ տեղահանման:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վարքը հակասում է Միջազգային օմբուդսմենների իստիտուտի, Եվրոպական օմբուդսմենների իստիտուտի, Ֆրանկոֆոն օմբուդսմենների եւ հաշտարարների ասոցիացիայի կանոնադրությանը, որոնց անդամներն են հանդիսանում մեր երկու պետությունները:  Այսպիսով, բոլոր վերոնշյալ կազմակերպություններին, ինչպես նաեւ Մարդու իրավունքներով զբաղվող այլ կազմակերպություններին կոչ ենք անում զգոն լինել եւ Աուրելիա Գրիգորիուին որեւէ միջազգային միջոցառման հրավիրելիս ի նկատի ունենալով վերջին իրադարձությունները:

Մենք ստացել ենք Մոլդովայի Խորհրդարանական փաստաբան, մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Անատոլի Մունթեանուի պաշտոնական նամակը, որտեղ նա հայտնում է իր ափսոսանքը եւ նշում է, որ Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը բարձր է գնահատում Մոլդովայի մարդու իրավունքների կենտրոնի հետ երկարատեւ համագործակցությունը եւ հուսով է, որ մեկ մարդու էթիկայի նորմերին հակասող եւ անարդար վարքը չի կարող վնասել այդ հարաբերություններին:

Հարգելի Անատոլի Մունթենաու,

հաշվի առնելով, որ Մոլդովայի Խորհրդարանական փաստաբանների մասին օրենքը (Հոդված 8, կետ 2; Հոդված 26, կետ 1 (ա) եւ (դ)), որտեղ հստակ նշվում է, որ Խորհրդարանական փաստաբանը չպետք է ներգրավված լինի որեւէ քաղաքական գործունեության մեջ, չափազանց ուշադիր եւ զուսպ պետք է լինի իր կողմից արված հայտարարություններում, ինչպես նաեւ չպետք է ձեռնարկի որեւէ գործողություն, որը հակասում է Մարդու իրավունքների պաշտպանի արժանապատվությանը՝ խնդրում եմ Ձեզ սույն նամակը փոխանցել նաեւ Մոլդովայի խորհրդարան՝ տիկին Գրիգորիուի ստանձնած պարտականությունները վերանայելու եւ որպես Խորհրդարանական փաստաբան նրա լիազորությոնները դադարեցնելու համար համապատասխան գործընթաց սկսելու նպատակով:

Կանխավ շնորհակալություն փոխըմբռնման եւ համագործակցության համար:

 

Հարգանքով՝

Կարեն Անդրեասյան` Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան”

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ