10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի նորանշանակ մարզպետն ասաց` ով է առաջադրել իր թեկնածությունը եւ խոստացավ /վիդեո/

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի համար մարզպետի պաշտոնում նշանակվելն անսպասելի չէր: Այս մասին մարզպետն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Հակոբյանը նշեց, որ իր պատգամավորական գործունեության ընթացքում փորձել է մարզի տարբեր խնդիրները հասցնել խորհրդարան:

Մեկնաբանելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հայտարարությունը, թե ինքն է Վահե Հակոբյանի թեկնածությունն առաջարկել նախագահի մոտ, նորանշանակ մարզպետը պատասխանեց. “Ես չեմ կարծում, որ դրանք իր խոսքերն են : Գիտեք, որ արդեն 9 տարի Սյունիքի մարզպետն իրականացնում է իր գործունեությունը, եւ նա բնականաբար կարող էր կարծիք հայտնել”:

Վահե Հակոբյանը նշեց, որ իր թեկնածությունն առաջադրել է հանրապետության նախագահը, կառավարությունն էլ հաստատել է: Սյունիքի երիտասարդ մարզպետը խոստացավ հնարավորինս հրապարակային գործելաոճ որդեգրել, բոլոր հարցերին իրատեսական գնահատական ու լուծում տալ: Լրագրողները հետաքրքվեցին` ինչպես է պայքարելու վախի մթոնոլորտի դեմ: Վահե Հակոբյանը, սակայն չի կարծում, թե Սյունիքում վախի մթնոլորտ կա:

”Սյունեցիներին վախեցնելը հեշտ չէ, կատակ բան չէ”,-նկատեց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է վերաբերում իր հոր` Մաքսիմ Հակոբյանի հայտարարությանը, որ ուզում է նրան նախագահ տեսնել:

Այս և մյուս այլ հարցերի պատասխանները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ