09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

՞Քա. ինչ կըսես՞՝ հարցրին ազգային տարազով ամուսինները /վիդեո/

“Ոսկե Ծիրան” կինոփառատոնին ամուսիններ Արտյուշ եւ Մարիամ Սանոսյանները ազգային տարազով էին ներկայացրել: “Ոչ միայն այստեղ, հասարակական միջոցառումներին այսպես ենք ներկայանում”,-ասաց տիկին Մարիամը: Մանկավարժներ են, չորս երեխա ունեն, տասնմեկ թոռ: “Առաջ տարօրինակ էին նայում, ասում էին ովքեր են, ինչու ես այսպես հագնվել, բայց հիմա արդեն ընդունում են”,-պատմեցին ամուսինները: Արտյուշ Սանոսյանը գրքերի հեղինակ է, հիմնականում զբաղվում է […]

ՀՀ օմբուդսմենը դիմել է իր ՌԴ գործընկերոջը` Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության խնդրով

Այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության եւ այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Ստորեւ ներկայացնում ենք պաշտոնական գրության ողջ տեքստը. “Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի եւ 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին […]

Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վարվել. Շարմազանով

՛՛Եթե մեղավոր է, պետք է պատժվի, մեղավորները բոլոր երկներում պետք է պատժվեն, բայց ոչ մեկն իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վարվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Մոսկվայի մերձակայքում խոշոր վթարի պատճառ հանդիսացած “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ձերբակալության մասին: Շարմազանովը ցավում է, որ նման դժբախտ դեպք է […]

Բրիտանուհին խեղդվել է բարեգործություն կատարելիս

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սյուզան Թեյլորը մահացել է Լա-Մանշ նեղուցում` բարեգործական լողի ժամանակ, հաղորդում է “Sky News”-ը: Թեյլորն իր բարեգործական լողն սկսել է բրիտանական ափից եւ սկսել է խեղդվել ճանապարհի ավարտին, երբ նա մոտ էր Ֆրանսիայի տարածքին: Փրկարարները, որոնք նրան ուղեկցելիս են եղել նավով, անմիջապես հանել են նրան ջրից: 34-ամյա Սյուզանին ռազմական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի […]

Թուրքիայում շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին.”Մենք մտել ենք այնպիսի փուլ, որ քաոսի և պայքարի միջոցով աշխարհում ձևավորվում են մի քանի աշխարհաքաղաքական բևեռներ”,-ասաց նա: Նա նշեց, որ այս նոր փուլը մարդկային պատմության մեջ դեռ չի գրվել և մենք բոլորս դառնում ենք այս նոր փուլի […]

Հայաստանում ժողովրդավարական աճ է գրանցվել. “Freedom House”

“Freedom House” կազմակերպությունն իր հերթական զեկույցն է ներկայացրել` առանձնացնելով նախկին սոցիալիստական երկրներից նրանք, որոնցում ժողովրդավարության աճ է գրանցվել: Ըստ զեկույցի` ժողովրդավարական աճ գրանցվել է միայն 6 երկրներում, 17 երկրներում` հակառակը` իրավիճակն ավելի վատ է, քան նախկինում: Աճ գրանցած նախկին սոցիալիստական պետությունների թվում է նաեւ Հայաստանը: Բացի Հայաստանից ցանկում են հայտնվել նաեւ Չեխիան, Մոլդովան, Վրաստանը, Լատվիան […]

Ահազանգ. Սեւանի ջրից են վարակվե՞լ

“Կոլեկտիվ հանգստանալու էինք գնացել Սեւան, վարակված հետ եկանք”,-Henaran.am-ին պատմեց Աշոտ Ղահրամանյանը: Նրա պատմելով, լողալուց հետո դեմքին վերքեր են եղել: “Մեկի աչքն ա ուռել, մյուսի քթի վրա ա վերքեր”,-շարունակեց մեր զրուցակիցը: Աշոտը հիմա բուժում է ստանում: Բժիշկներն ասել են, որ հավանաբար մի տեղ բաց վերք է ունեցել, եւ ջրից վարակ է անցել: “Հետո էդ մասում զգացվեց, […]

Ադրբեջանական զառանցանքները չի մեկնաբանում

Ազգային անվանտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել  ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի այն հայտարարությունը, թե ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագման որոշումը Հայաստանի վրա որոշակի պարտավորություններ է դնելու, և որ դա հանգեցնելու է տնտեսական որոշումներ ընդունելու հարցում ազգային ինքնիշխանության մասնակի փոխանցմանը:  ՛՛Ես չեմ ուզում ամեն մեկի հայտարարությունները մեկնաբանել, ես ուրիշ […]

Կանացի խալաթով դատարան բերված ազատամարտիկ-վարորդն արտասվել է /վիդեո/

ՌԴ Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ կասկածվող հայազգի Հրաչյա Հարությունյանը դատարանի առջեւ է կանգնել: Դեռեւս երեկ նա հիվանդանոցում է եղել` ծանր վիճակում, սակայն նա ստիպված էր դատարան ներկայանալ` ցուցմունք տալու: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել “Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան” հոդվածով, հաղորդում է “НТВ”-ն: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի