27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կանացի խալաթով դատարան բերված ազատամարտիկ-վարորդն արտասվել է /վիդեո/

ՌԴ Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ կասկածվող հայազգի Հրաչյա Հարությունյանը դատարանի առջեւ է կանգնել: Դեռեւս երեկ նա հիվանդանոցում է եղել` ծանր վիճակում, սակայն նա ստիպված էր դատարան ներկայանալ` ցուցմունք տալու: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել “Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան” հոդվածով, հաղորդում է “НТВ”-ն:

“ԿամԱԶ” բեռնատարի վարորդ 46-ամյա Հրաչյա Հարությունյանը բավականին հուզված տեսք է ունեցել եւ հազիվ է կարողացել պատասխանել հարցերին: Նրան դատարան են բերել, չգիտես ինչու, կանացի խալաթով: 

Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում` Օզնոբիշինո բնակավայրի մոտ, որի բնակիչները հայտնել են, որ վտանգավոր շրջադարձի վրա հաճախ են վթարներ լինում, իսկ նման ողբերգություն վաղ թե ուշ այդտեղ տեղի էր ունենալու: Բեռնատարը մխրճվել էր ավտոբուսի մեջ` այն 2 անհավասար մասերի բաժանելով: Ավտոբուսում գտնվող 41 ուղեւորներից 18-ը զոհվել են, 20-ը` տուժել, որոնց թվում նաեւ երեխաներ: 

Հավելենք, որ բեռնատարի վարորդը ազատամարտիկ է` նա ՌԴ է մեկնել անցած տարի բանակում մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակելու: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ