12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայաստանում ժողովրդավարական աճ է գրանցվել. “Freedom House”

“Freedom House” կազմակերպությունն իր հերթական զեկույցն է ներկայացրել` առանձնացնելով նախկին սոցիալիստական երկրներից նրանք, որոնցում ժողովրդավարության աճ է գրանցվել: Ըստ զեկույցի` ժողովրդավարական աճ գրանցվել է միայն 6 երկրներում, 17 երկրներում` հակառակը` իրավիճակն ավելի վատ է, քան նախկինում:

Աճ գրանցած նախկին սոցիալիստական պետությունների թվում է նաեւ Հայաստանը: Բացի Հայաստանից ցանկում են հայտնվել նաեւ Չեխիան, Մոլդովան, Վրաստանը, Լատվիան եւ Ղրղըզստանը: Իսկ ահա Ռուսաստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Տաջիկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Ուկրաինայում, Ալբանիայում, Ղազախստանում, Ռումինիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Մակեդոնիայում, Կոսովոյում եւ Էստոնիայում ժողովրդավարական հետընթաց է գրանցվել: Նման արդյունք է գրանցվել հիմնականում հասարակության նկատմամբ ճնշումների եւ իրավական սահմանափակումների պատճառով:

Հայաստանի եւ Վրաստանի համար ժողովրդավարական առաջընթաց են ապահովել կայացած խորհրդարանական ընտրությունները: Հայաստանը միակն է այս երկրներից, որտեղ բարելավվել է նաեւ ԶԼՄ-ների անկախության ցուցանիշը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ