09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Ի գիտություն մրցութային շեմը չհաղթահարած դիմորդների

ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի […]

Գյումրու քաղաքապետն ընդունեց Սալոնիկի քաղաքապետին

Հուլիսի 15 ին  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի քաղաքապետ Յանիս Բուտարիսին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը հակիրճ ներկայացրեց Գյումրու պատմությունը, քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական վիճակը, վերջին շրջանում կատարված աշխատանքները: Պատասխան խոսքում Յանիս Բուտարիսը շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետին ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ չնայած երկար տարիներ է, ինչ Գյումրին եւ Սալոնիկը համարվում են քույր […]

Մխիթարյանը` ”Բորուսիայի” և իր նախասիրությունների մասին

”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այստեղ տեղափոխվելու իր որոշման վրա մեծ անդրադարձ է ունեցել ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպը: Նա ասել է, որ Կլոպը շատ լավ մարզիչ է, ինքը հետևում է նրա խոսքերին ու խորհուրդներին: ”Թիմի հետ որևէ տիտղոս նվաճելը մեծագույն հաճույք կլինի”-նկատել է ֆուտբոլիստը` հավելելով, որ ֆուտբոլ խաղում են տիտղոսներ նվաճելու համար: Մխիթարյանին […]

Լրտեսին` Նոբելյան մրցանա՞կ

ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը քիչ շանսեր ունի Նոբելյան մրցանակ ստանալու` հաշվի առնելով դրա ինստիտուտների կոռումպացված լինելը, հաղորդում է “Интерфакс”-ը: Ինչպես իրենց թվիթերյան էջում հայտնել են “Wikileaks”-ի ներկայացուցիչները, խաղաղության Նոբելյան մրցանակը վարկաբեկել է իրեն: Վերահսկվելով Նորվեգիայի եւ Շվեդիայի իշխող շրջանակների կողմից` այն վերածվել է արտաքին քաղաքականության ինստիտուտի:  Նրանց կարծիքով` հաշվի անելով, որ Նորվեգիան ՆԱՏՕ-ի անդամ է, […]

Հնարավոր է կարկուտ

Հայաստանի ողջ տարածքով՝ հուլիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-20-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ին, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 19-ին նույնքան կնվազի: Երևանում սպասվում […]

Քաղաքային իշխանությունը դեմ է լրիվ թանկացմանը. Հայկական ժամանկ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, մինչեւ այս շաբաթվա վերջ Երեւանի քաղաքապետարանը որոշում կընդունի ու կհայտարարի, թե որքան է թան­կանալու ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը: Ամե­նայն հավանականությամբ, այդ փոփոխությունը կլինի 50 տոկոսով: Այսինքն՝ միկրոավտոբուսների եւ ավտոբուսնե­րի գործող 100 դրամ սակագինը կդաոնա 150 դրամ: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը թերթի թղթակցի հետ զրույցում փոխանցել է, որ […]

Ետ կանչել ՌԴ-ում Հայաստանի դեսպանին.պիկետի հայտարարություն

Նկատի ունենալով օրերս  ՌԴ-ում 18 մարդու կյանք խլած՝ վթարի մեղավոր համարվող, հայ վարորդի հետ տեղի ունեցածը և այն հանգամանքը, որ վարորդ՝ Հրաչյա Հարությունյանին դատարան են բերել կանացի խալաթով, ինչը առաջացրել է հայ հասարակության զայրույթը արվեստաբան Լևոն Մութաֆյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. Այ, հիմա է պետք հավաքվել Կառավարության շենքի դիմաց ու պահանջել անհապաղ հետ […]

Վարչապետացուների մուրազը փորում է մնալու. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է …ասում են” խորագրի ներքո, թե աշնանն սկսվելու են անչափ բուռն քաղաքական գործընթացներ: Սակայն իրականում դա իշխանության տենչող հայտնի թեւի ցանկությունն ու ծրագիրն է: Ինչն էլ նրանք փորձում են առնչել նոյեմբերին ստորագրվելիք ասոցացման համաձայնագրի հետ, սակայն, թերթի տեղեկություններով, ռուսական իշխանական վերնախավի հետ հայաստանյան վերնախավը (հասկանալի է` ով), լուրջ պայմանավորվածություններ ունի, եւ […]

Արթուր Բադասարյանը “նալոգ” է դրել. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանության” տեղեկություններով՝ վերջերս ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդած “Օրինաց Երկիր” կուսակցությունը մի ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես եկել: Թերթի  աղբյուրների փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ նվիրյալ ՕԵԿ-ական տնօրեններ են աշխատում, նրանց պարտադրել են 500-ական դրամ փոխանցել “Օրինաց երկիր” կուսակցությանը: Թե ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մանկավարժների հաշվին հրստացնել իր կուսակցության բյուջեն՝ դժվար չէ կռահել:  Արթուր Բաղդասարյանն ի զորու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի