07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վարվել. Շարմազանով

՛՛Եթե մեղավոր է, պետք է պատժվի, մեղավորները բոլոր երկներում պետք է պատժվեն, բայց ոչ մեկն իրավունք չունի Հայաստանի քաղաքացու հետ անհարգալից վարվել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Մոսկվայի մերձակայքում խոշոր վթարի պատճառ հանդիսացած “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի ձերբակալության մասին:

Շարմազանովը ցավում է, որ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել, և բնական է համարում, որ մեղավորը պետք է պատժվի, միաժամանակ շեշտելով, որ ինչպես յուրաքանչյուր երկրի քաղաքացու, այնպես էլ ՀՀ քաղաքսցու հետ չի կարելի անհարգալից վերաբերմունք դրսևորել: ԱԺ փոխխոսնակը տեղեկացրեց, որ ինքը կապվել է Արտգործնաարարության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են այս հարցով: Նա նաև նշեց, որ Ռուսաստանում հայկական համայնքն է մտահոգված :

Հարցին, թե ինչպես է վերաբերում ռուսական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնցում շեշտը դրվում է նրա վրա, որ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի է, Շարմազանովը պատասխանեց, որ չի ցանկանում գույները խտացնել, քանի որ ծայրահեղությունները վտանգավոր են: Նա նկատեց, որ լուրջ չի վերաբերում բոլոր այն անհիմն հրապարակումներին, որոնք վնասում են ռազմավարական հարաբերություններին:

Նշենք, որ ՌԴ Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ կասկածվող հայազգի Հրաչյա Հարությունյանը դատարանի առջեւ է կանգնել: Դեռեւս երեկ նա հիվանդանոցում է եղել` ծանր վիճակում, սակայն նա ստիպված էր դատարան ներկայանալ` ցուցմունք տալու: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել “Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի անձանց մահվան” հոդվածով:

Վթարը տեղի է ունեցել Նոր Մոսկվայում` Օզնոբիշինո բնակավայրի մոտ, որի բնակիչները հայտնել են, որ վտանգավոր շրջադարձի վրա հաճախ են վթարներ լինում, իսկ նման ողբերգություն վաղ թե ուշ այդտեղ տեղի էր ունենալու: Բեռնատարը մխրճվել էր ավտոբուսի մեջ` այն 2 անհավասար մասերի բաժանելով: Ավտոբուսում գտնվող 41 ուղեւորներից 18-ը զոհվել են, 20-ը` տուժել, որոնց թվում նաեւ երեխաներ: 

Հավելենք, որ բեռնատարի վարորդը ազատամարտիկ է` նա ՌԴ է մեկնել անցած տարի բանակում մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակելու: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ