10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայում շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին.”Մենք մտել ենք այնպիսի փուլ, որ քաոսի և պայքարի միջոցով աշխարհում ձևավորվում են մի քանի աշխարհաքաղաքական բևեռներ”,-ասաց նա:

Նա նշեց, որ այս նոր փուլը մարդկային պատմության մեջ դեռ չի գրվել և մենք բոլորս դառնում ենք այս նոր փուլի ականատեսները:

 Թուրքագետը խոսեց նաև Թուրքիայում ծավալվող հասարակական շարժումների մասին: Նրա դիտարկմամբ Թուրքիայում տեղի ունեցող ընդվզման ալիքը կապված չէ Էրդողանի հետ, և Գեյզի այգու շուրջ ծավալվող իրադարձությունները ավելի խորքային են և զուտ էկոլոգիական բնույթ չեն կրում: Նրա դիտարկմամբ այս շարժումը կարող է շարունակական լինել.”Վերջին տասնամյակում  Թուրքիայում  բավականին արագ տեղի ունեցավ  մեծ տնտեսական աճ, որի հետևանքով բնակչության կենսամակարդակը բարձրացավ, և 16 ից 35 տարեկան երիտասարդները հասկացան, որ աշխարհին ինտեգրվելու համար բավականն լայն հնարավորություններ ունեն: Լավ հասկանալով այդ աշխարհը և գիտակցելով Թուրքիայի տեղը այդ աշխարհում նրանք ընդվզեցին»,-պարզաբանեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ռուբեն Սաֆրաստյանը արձանագրել է այն փաստը, որ Թուրքիայում բավականին շատ երիտասարդներ կան, որ կրթվում են արտերկրում: Վերջիններս բավականին լավ հասկանում են, որ իրենց երկրում մարդու իրավունքները շարունակ ոտնահարվում են:

Թուրքագետի դիտարկմամբ միգուցե մինչև մյուս տարի այս շարժման արդյունքում ձևավորվի մի նոր լուրջ քաղաքական ընդիմադիր ուժ.” Բայց դա կլինի թե ոչ ես հաստատ չեմ կարող ասել”,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետի գնահատմամբ հետաքրքիր կլինի, որ Թուրքիայում ուժեղանան հակաաֆտորիտար շարժումները` դեմոկրատական շարժումները:

Ռուբեն Սաֆրաստյանի դիտարկմամբ տարածաշրջանային իրադարձությունները, սակայն ոչ մի կերպ չեն կարող անդրադարձ ունենալ Հայաստանի վրա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ