09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Միգուցե նախարա՞ր դառնաք. Բաղդասարյանը լեզվի սայթաքում թույլ տվեց

Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում կայացավ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման հետ կապված միջգերատեսչական նիստը, որը վարում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստին ներկա էին նաև տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, փոխնախարարներ: Նիստի ընթացքում երբ փոխնախարարները միմյանց հաջորդելով զեկույցներ էին ներկայացնում, Արթուր Բաղդասարյաննը խոսքը փոխանցելով Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանին` շփոթվեց` նրան անվանելով նախարար:  ”Հետաքրքիր բան ասացի, […]

Մտածել եք` որտեղ եք քնում. գեոպաթոգեն գոտիները քաղցկեղ են առաջացնում. դրանք հնարավոր է բացահայտել /վիդեո/

Մասնագիտությամբ բժիշկ Սամվել Քամալյանը և կենսաբան Կարեն Կարապետյանը արդեն մի քանի տարի հետաքրքրվում են գիտության մեջ ուսումնասիրվող մի հետաքրքիր ճյուղով՝ գեոպաթոգեն գոտիներով: Այդ մասին նրանք պատմեցի Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Գեոպաթոգեն գոտիները մեր առօրյա կյանքում բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում՝ սկսած բազմաթիվ չարորակ նորագոյացություններից մինչև սթրեսներ ու անքնություն: Գեոպաթոգեն բառը թարգմանաբար նշանակում է ախտածին, այսինքն` ախտածին գոտիներ: […]

Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները

Կառավարությունում այսօր մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, […]

“Ադրբեջանի սանձարձակվելու հնարավորությունները քիչ են”. Ռուբեն Սաֆրաստյան /վիդեո/

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու մասին հայտարարությունները ըստ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի չեն կարող առնչվել իրականության հետ: Այդ մասին նա տեսակետ հայտնեց այսօր  Henaran.am –ի հետ զրուցում: “Ադրբեջանի սանձարձակվելու հնարավորությունները քիչ են: Ըստ և Ռուսական և արևմտյան մասնագետների Ադրբեջանը դեռևս հնարավորություն չունի հասնելու հաղթանակած պատերազմի՝ պարտություն կկրի”,-նշեց Ռուբեն […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Խաչատրյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության նոր՝ աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով վարչական մասնաշենքի բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ: 2013թ. առաջին կիսամյակի ՊԵԿ աշխատանքների արդյունքների ամփոփման եւ առաջիկա ծրագրերի վերաբերյալ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներածական խոսքից հետո, ՊԵԿ […]

Թող այսօր ղեկավարությունը մտածի, որ ռուսը ոտը իրա դեմքին ա դրել, ոչ թե ախպորս

Այսօր ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիային միացան նաև Հրաչյա Հարությունյանի հարազատները: Նշենք, որ բողոքն ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի էր, ով կասկածվում է ՌԴ Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ և ում հետ բավական վատ էին վերաբերվել` կանացի խալաթ հագցնելով: Հրաչյա Հարությունյանի եղբայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք այս դեպքի մասին […]

Սփյուռքահայ ուսանողներին ընդունել է նախարար Ս.Օհանյանը

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարություն են այցելել մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են “Հայաստանի բարեգործական ընդհանուր միության” Երեւանի ամառային փորձառության շրջանին: Ծրագրի նպատակն է` ուսանողներին ներկայացնել  Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը եւ անկախության ձեռքբերումները: ՀՀ ՊՆ վարչական  համալիրում տեղի ունեցավ ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից եւ Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ […]

Էյր Արաբիան դեպի Երևան չվերթները կսկի օգոստոսի 16-ից

 Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ՝ Հուսամ Րայդանը, Էյր Արաբիա ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար՝ Րավինդրան Բհարաթան այսօր հանդիպեցին լրագրողների հետ:  Վերջիններս նշեցին, որ Էյր Արաբիա ավիաընկերությունը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առաջին և ամենամեծ  փոխադրողն է, որն ուղևորներին է առաջարկում ամենմատչելի փոխադրումները: Էյր Արաբիա ավիանկերությունը հայտարարում է […]

Եվս երկու մեդալ Կազանից

Համաշխարհային 27-րդ ունիվերսիադայի սամբոյի մրցումների վերջին օրը հայ սամբիստներ Մհեր Կարապետյանն /82կգ/ ու Հակոբ Առաքելյանը /100կգ/ նվաճեցին բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճել է Սպարտակիադայի չեմպիոնի տիտղոսը:   Հայաստանի սամբոյի ֆեդերացիա    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված