09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Կառավարության համար հզոր առաջարկ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննար­կի մի որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվելու մի ընկերության: Արտոնության տալու հիմնավորումներից մեկն այն է, որ այդ ընկե­րությունը 60 աշխատա­տեղ է ստեղծելու:  Ամենաուշագրավն այն է, թե ինչ միջին աշխատա­վարձ է նախատեսել այդ ընկերությունը իր աշխա­տակիցների համար: 2014 թվականի համար 80 հազար, 2015 թվականի համար 90 […]

Գյումրիի Վարդանիկը ծեծել է նախկին ոստիկանապետին. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ ներկայացել է իր փեսայի գործով սպանության դատական նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբանելով, որ նա կին է: թեմային անդրադառնում է “Հայկական Ժամանակ”-ը:  Դատարանի շենքում նա իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարությունյանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադրյալի հայրն է։ Ոստիկանապետին […]

Քաղաքապետարանի չինովնիկը ծեծել է փուչիկ վաճառող ծնողազուրկ երեխայի.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարկում ծեծել է փուչիկներ վաճառող երեխայի: Երեխան ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են “Էրեբունի” բժշկական կենտրոն: Միջադեպից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում, որտեղից առեւտրականները՝ մոտ 50 հոգի, գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Սա, նրանց խոսքերով, ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է: Թերթի […]

Երբ մարդը ընկնում է “մենթանոց”՝ նրա հետ կարող են անել. Առավոտ

“Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահայանը անդրադարձել է Հրաչյա Հարությունյանի աղմկոտ թեմային: Եթե Հրաչի տեղը ռուս լիներ, նրան չէի՞ն ստորացնի, դուք չե՞ք կարդացել կամ չե՞ք լսել, թե ինչպես են վարվում ՌԴ ոստիկանները ձերբակալվածների հետ՝ անկախ իրենց ազգությունից։ Իսկ եթե պատահարը Հայաստանում տեղի ունենար, մեր իրավապահները կասկածյալ վարորդի հետ պատշաճ ձեւո՞վ կվարվեին։  Խնդիրը, հետեւաբար, այն է, որ Հայաստանը […]

ԲՀԿ-ականը պատասխան կտա դատարանում.Ժամանակ

 Երեկ “Ժամանակ” օրաթերթը  բելառուսական տրակտորներ արտադրող “Բոբրույսկի” գործարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչիսից տեղեկացել է, որ գործարանը դատի է տվել Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, քանի որ վերջինս այդպես էլ չվճարեց Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց: Դատական նիստի օրը դեռ նշանակված չի: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Տղա-տղա, աղջիկ-աղջիկ… ինչպես այստեղ ”Հանրապետականներն” են, ֆրանսիական խորհրդարանում էլ

”Ֆրանսիան էլ պատրաստ չէր, այնտեղ շարժումը միասեռականների դեմ չէր, միասեռականների ամուսնալուծությունների ու որդեգրման դեմ էր: Փարիզը մեկ միլիոն 400 հազար մարդ ոտքի հանեց, եկան Լիոնից, Մարսելից, մեծ ընդվզում էր, բայց քանի որճնշող մեծամասնություն և ինչ հարց ուզեն կանցնացնեն օրենքով, այդպես էլ այնտեղ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը` ի պատասխան մեր հարցի, թե արդյոք […]

Պլաստիկ վիրահատության արդյունքում կինը զրկվել է վերջույթներից /ֆոտո/

Լոս Անջելեսի 46-ամյա բնակչուհին պլաստիկ վիրահատության արդյունքում զրկվել է վերջույթներից: Պարզվել է, որ սիլիկոնի փոխարեն կնոջը շինարարական նյութ են ներարկել: Էյփրիլ Բրաունը դժգոհ է եղել իր կազմվածքից` մասնավորապես փոքր կրծքերից եւ հարթ հետույքից: Սակայն նա երկար ժամանակ չի համարձակվել դիմել վիրաբուժական միջամտության: Միայն երբ 2004-ին նա պատահական հանդիպում ունեցավ ինչ-որ խարդախ կնոջ հետ, որը պատմել […]

Ինչ տարբերություն լրագրողի եւ հարեւանի միջեւ. “Փարոսի” տեսուչի անփառունակ “շուստրիությունը”

Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Մարինե Նահապետյանի ահազանգի հետքերով այսօր Henaran.am-ը զրուցեց Մարինեի խոսքով` կաշառք պահանջած տեսուչի՝ Դավիթ Թունանյանի հետ: Henaran.am-ի հարցին, թե ինչու են դադարեցրել  բազմազավակ  Մարինե Նահապետյանի ընտանեկան նպաստը Դավիթ Թունանյանը տվեց հետևյալ պատասխանը.”Մեր աշխատանքի ձևը այնպիսին է, որ մենք տվյալներ չենք հրապարակում, այսինքն նպաստառուն նպաստառու ա, թե չէ` դա ինքը գիտի ու […]

Քոչարյանի գործով լուրջ փաստեր է հրապարակելու

”Հակակոռուպցիոն” Հ/Կ նախագահ Գառնիկ Մարգարյանը դեռևս չի հրապարակում այն ցուցակը, որտեղ նշված են լինելու այն պաշտոնյաների անուններն, ովքեր ընդգրկված են կոռուպցիոն գործընթացներում: Henaran.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասաց, որ մի քանի ամիս է, որ գործունեություն են ծավալում, և այդ արդյունքների ու ցուցակների մասին շուտով կհայտարարվի: Հարցին, թե այդ դեպքում ինչպիսի գործունեություն են ծավալել այս մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված