10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարության համար հզոր առաջարկ է. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում կքննար­կի մի որոշման նախագիծ, որով հարկային արտոնություն է տրվելու մի ընկերության: Արտոնության տալու հիմնավորումներից մեկն այն է, որ այդ ընկե­րությունը 60 աշխատա­տեղ է ստեղծելու:

 Ամենաուշագրավն այն է, թե ինչ միջին աշխատա­վարձ է նախատեսել այդ ընկերությունը իր աշխա­տակիցների համար: 2014 թվականի համար 80 հազար, 2015 թվականի համար 90 հազար, 2016-ի համար՝ 95 հազար: Բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանում ոչ ոք այլեւս չի ուզում աշխատել 150 հազար դրամից պակաս աշխատավարձով:

Բայց ստացվում է, որ կառավարության տեսակետից 80-90 հազար դրամ աշխատավարձով 60 աշխատատեղ բացելը այնքան հզոր առաջարկ է, որ կարելի է դրա համար հարկային արտոնություն տալ :

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ