Երբ մարդը ընկնում է “մենթանոց”՝ նրա հետ կարող են անել. Առավոտ
“Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահայանը անդրադարձել է Հրաչյա Հարությունյանի աղմկոտ թեմային:
Եթե Հրաչի տեղը ռուս լիներ, նրան չէի՞ն ստորացնի, դուք չե՞ք կարդացել կամ չե՞ք լսել, թե ինչպես են վարվում ՌԴ ոստիկանները ձերբակալվածների հետ՝ անկախ իրենց ազգությունից։ Իսկ եթե պատահարը Հայաստանում տեղի ունենար, մեր իրավապահները կասկածյալ վարորդի հետ պատշաճ ձեւո՞վ կվարվեին։
Խնդիրը, հետեւաբար, այն է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը իրավական պետություններ չեն, բայց՝ ոչ այն պատճառով, որ այդ երկրներում ռուսներ կամ հայեր են ապրում։ Հակառակը՝ իմ տպավորությամբ, մեր երկու ժողովուրդները ավելի են հակված հոգեւոր արժեքների, քան այլ՝ “ավելի զարգացած” ազգեր։ Պարզապես վերջիններս դարերի ընթացքում կարողացել են նորմալ պետություններ ստեղծել, իսկ մենք 20 տարվա ընթացքում՝ առայժմ ոչ։ Շարունակում ենք ապրել ցարական Ռուսաստանի եւ Խորհրդային Միության իներցիայով, որոնք խիստ անիրավ պետություններ էին։
Մասնավորապես, այդ պետությունների ավանդույթի համաձայն՝ երբ մարդը ընկնում է “մենթանոց”՝ նրա հետ կարող են անել ամեն ինչ՝ նվաստացնել, ծեծել, խոշտանգել եւ այլն։
Ինձ, ճիշտն ասած, այստեղ ոչ այնքան խալաթն է անհանգստացնում, որքան այն, ինչ արդեն նկատել է գործընկերներիցս մեկը. ակնհայտորեն շոկի մեջ գտնվող, վնասվածքներ ստացած կասկածյալին ինչ–որ դեղեր են ներարկում եւ քարշ են տալիս դատարան։ Արդյոք նա կարո՞ղ է նման վիճակում դատարանում ադեկվատ վարք դրսետրել։ Ապահովվե՞լ է արդյոք նրա պաշտպանվելու իրավունքը։
Այս վերաբերմունքը չի՞ վկայում արդյոք, որ նախաքննությունը փնտրում է միայն մեկ մեղավորի, որի վրա կբարդի ողջ մեղքը։ Ահա թե ինչի համար է պետք մեր դեսպանատան եւ հայ համայնքի ակտիվ միջամտությունը, որը առայժմ չի նկատվում։
Ես միտումնավոր չեն անդրադառնում բուն գործի էությանը մեղավոր է, մեղավոր չէ, որքան է մեղավոր Հրաչը։ Ուղղակի զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ հերիք չի՝ իրենց ճանապարհատրանսպորտային փորձագետների տեղ են դրել, դեռ Երեւանից Մոսկվա մեղադրական կամ արդարացման դատավճիռներ են կայացնում։ Դա էլ ոչ իրավական պետության հոգեբանական հետեւանքն է:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: