20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Վարչապետը նախարարներին հանձնարարել է

Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը և ՀՀ ԿԱ քաղաքացիական […]

Երկրի խայտառակությունը, ռուսական լրատվամիջոցներն ու քաղաքական հարցերը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դրսևորված խտրական վերաբերմունքը ՌԴ-ի հակահայ քաղաքականության արդյունքն էր: ՛՛Նույնիսկ եթե նա մեղավոր է, դիտավորություն չկար, ու խալաթով բերելը քաղաքական վերաբերմունք էր ու դա Ռուսաստանի իրավախահ մարմինների որոշումը չէր: Դա արհամարհանք էր Հայաստանի պետության նկատմամբ Ռուսաստանի կողմից: Սա վիրավորանք էր բոլորիս նկատմամբ՝ […]

Խլամը տվել են ՛՛Բարև Երևանին՛՛, իսկ լավը վաճառում են

Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցությանը դեռևս այն նույն ավտոմեքենան են հատկացնում, որից իրենք դժգոհում էին: ՛՛Նույն վոլգան են տալիս, բայց այսօր նամակ ենք ուղարկել քաղաքապետին՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Բախշյանը նամակում գրելու է, որ քաղաքապետարանի կայքում տեղադրված է հայտարարություն, որ 2007 թվականի ավտոմեքենաներից մեկը վաճառում են, իսկ իրենց տրամադրված մեքենան, որ […]

ՄԻՊ-ը սպասում է ռուս գործընկերոջ պատասխանին

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության եւ այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ ինստիտուտի իրավական վերլուծության բաժնի պետ Արամ Վարդևանյանը: Նա նշեց, որ այն, որ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով հիվանդանոցից տեղափոխել են դատարան, իրենք […]

Դանդաղ շտապեք. 2018-ի թեկնածուի մասին կխոսենք, երբ կգա ժամանակը. Էդուարդ Շարմազանով

-Չնայած ամիսներ առաջ են ավարտվել նախագահական ընտրությունները, բայց արդեն խոսվում է 2018-ի նախագահի իրավահաջորդի մասին։ Տպավորություն կա, որ որոշ ուժերի պարզապես ձեռնտու է ներհայաստանյան գործընթացները իրավահաջորդի փնտրտուքի տրամաբանության մեջ տեղափոխել: -Խոսում են այն կուսակցություններն ու գործիչները, որոնք պարապ են մնացել, անելիք, ասելիք չունեն ու այսօրվանից խոսում են իրավահաջորդի մասին: Չգիտեմ` ո՞վ, որտե՞ղ, ո՞ւմ եւ ի՞նչ […]

Ստիպել է սողալ փողոցում /ֆոտո/

Չինական Չունցին քաղաքի բնակիչներն օրերս տարօրինակ “երթի” ականատես են եղել` մի խումբ մարդիկ չորեքթաթ դանդաղ շարժվելիս են եղել փողոցով: Մարդկանց համազգստներից պարզ է դարձել, որ նրանք գրասենյակային աշխատողներ են:  Հուշահամալիրի շուրջը տեղի ունեցող միջոցառումը շուտով գրավել է ականատեսների ուշադրությունը: Նրանցից շատերը սկսել են բջջային հեռախոսներով լուսանկարել տարօրինակ “երթը”:  Սակայն նույնիսկ “ակամա ֆոտոսեսիան” եւ հետաքրքրաշարժ հայացքները […]

Անտանելի շոգը 44 մարդու կյանք է խլել Ճապոնիայում

Ճապոնիայում անբնական շոգ է տիրում, որի զոհն է դարձել արդեն 44 մարդ` մասամբ թոշակառուներ, գրում է “newsinfo.ru”-ն: Օդերեւութաբաններն ընթացիկ ամիսն արդեն անվանել են ամենաշոգը 1961-ից  հետո, զով եղանակի, ըստ նրանց կանխատեսումների, առաջիկայում սպասելու կարիք չկա: Տոկիոյում արդեն 4 օր շարունակ ջերմաստիճանը 35-ից բարձր է:  Միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել սարսափելի […]

Լրագրողների նկատմամբ ճնշման 7 դեպք` միայն ավագանու ընտրության օրվա ընթացքում

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնություններն ու ճնշումները: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Նա խախտումների թվի աճը պայմանավորեց այս ընթացքում տեղի ունեցած ավագանու ընտրություններով: Անդրադառնալով լրագրողների […]

Սուրիկ Խաչատրյանը ընտանիքով մեկնում է Հայաստանից

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է առժամանակ հեռանալ Հայաստանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընտանիքով մեկնելու է Ֆրանսիա:  “Պարզապես սպասում է որդու գործի ավարտին, մշտական չեն գնալու, հետ ա գալու, ասում ա` առանց Սյունիքի չի կարա”,-նշեց մեր աղբյուրը: Հիշեցնենք, հունիսի 1-ին միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ: Փոխհրաձգության արդյունքում, մեկ հոգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի