09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2013

Իրենց ճի՞շտ դրսևորեցին հայկական լրատվամիջոցները /վիդեո/

Ռուսական լրատվամիջոցները հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ կապված հրապարակումներում բավական ստահոդ լուրեր էին տարածել, իրականությունը խեղաթյուրված էին ներկայացրել: Henaran.am-ը բլոգեր Սամվել Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչպես պետք է լուսաբանեին այս դեպքը հայկական լրատվամիջոցները, արդյոք պետք է անընդհատ տարածվի ազատամարտիկի նկարը, որտեղ նա կանացի խալաթով է, ինչը հենց ամենաշատն է վիրավորել և նրա ընտանիքի անդամներին, և բոլորիս: […]

Մեծ Բրիտանիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները. ո՞ր աստղերն են գոհ նոր օրենքից /ֆոտո/

Առաջադեմ Ամերիկայի օրիանկին հետեւելով` Մեծ Բրիտանիայում եւս օրինականացրել են միասեռականների ամուսնությունները: Այսուհետ միայն կանանց կամ միայն տղամարդկանց ռոմանտիկ զույգերը կաող են պաշտոնապես գրանցել իրենց ամուսնությունը:  Այժմ բրիտանական խորհրդարանի ստորին պալատի ընդունած օրինագիծը պետք է նաեւ թագավորական սանկցիա ստանա, ինչից հետո ուժի մեջ կլինի:  Բրիտանական աստղերից շատերը, որոնք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն, եւս կարող են […]

Քաղաքապետարանն արձագանքում է Անահիտ Բախշյանի մեղադրանքներին

Երեւան քաղաքի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ Երեւանի քաղաքապետին ուղղված գրությունների առնչությամբ արված հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված Երեւան քաղաքի ավագանու անդամների գրավոր հարցերին պատասխանելու պարտականությունը Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ դրվել է աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա: Ըստ […]

Ով է գումար փոխանցել Հրաչյա Հարությունյանի ընտանիքին. ՊՆ-ն էլ կփոխանցի՞

Պաշտպանության նախարարությունում երեկ քննարկվել է հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ընտանիքին գումար հատկացնելու հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր Հրաչյա Հարությունյանը քրոջ դուստրը ասաց, որ իր ոչ հավաստի տեղեկություններով` երեկ իրենց գումար է փոխանցել ՊՆ-ը: Սակայն Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երեկ իրենք ընկերներով են այցելել վարորդի ընտանիքին, և […]

Դի Կապրիոն գտել է պապարացցիներից թաքնվելու ելքը

Հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն փողոց է դուրս եկել այնպիսի տեսքով, որը հիշեցրել է նրա հերոսին Ալեքսանդր Դյումայի վեպի էկրանավորման մեջ: Վենետիկում դուրս գալով զբոսանքի` Լեոն ավելի լավ ելք չի գտել լրագրողներից խուսափելու համար, քան փողոց դուրս գալ կարնավալային դիմակ հիշեցնող աքսեսուարով` կերպարին հավելելով նաեւ արեւային սեւ ակնոցը: Այդ տեսքով էլ 38-ամյա դերասանը վայելել է […]

ՌԴ դեսպանատունը բացարձակ անտեղի է համարում

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը արձագանքել է վերջին օրերին ամենաշահարկվող թեմային` ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարի մեջ մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքին:  “ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ցավում է, որ ս.թ. հուլիսի 13-ին Մերձմոսկվայի Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարը, որի հետեւանքով 18 մարդ զոհվեց, օգտագործվում է առանձին մարդկանց կողմից` հակառուսական կրքեր թեժացնելու նպատակով:  Բացարձակապես անտեղի ենք համարում […]

Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան ծրագրի առաջին կիսամյակի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի ծրագիրը մեկնարկել է վաղ գարնանից: Գլխավոր և երկրորդական փողոցների, մայթերի, բակային տարածքների, ինչպես նաև գրունտային  ճանապարհների ընդհանուր շուրջ 2.5 մլն քմ ասֆալտապատման ծավալից տարվա առաջին կիսամյակում իրականացվել են շուրջ 1,5 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ: Նույն ժամանակահատվածում նախատեսված 18 հենապատերի հիմնանորոգումից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Ամբողջությամբ ավարտվել է մինի ֆուտբոլի 19 […]

Կշահեն Սյունիքն ու սյունեցին. Վահե Հակոբյան

Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արեւմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել  “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով: Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք մաղթեց նրանց առաքելությանը եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանկերի եւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային […]

Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների և բակային տարածքների լուսավորության ծրագիրը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրվել  արտաքին լուսավորությամբ ապահովել շահագործման հանձնվող բոլոր փողոցները,  բակերը, այգիներն ու պուրակները: Երևանի 2013թ. զարգացման ծրագրերի համաձայն՝ մայրաքաղաքի լուսավոր փողոցների  ցանկը կհամալրվի ևս 14-ով:  Տարեսկզբից մեկնարկած ծրագրի շրջանակում  9 փողոցներում արդեն ավարտվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված