07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երկրի խայտառակությունը, ռուսական լրատվամիջոցներն ու քաղաքական հարցերը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դրսևորված խտրական վերաբերմունքը ՌԴ-ի հակահայ քաղաքականության արդյունքն էր:

՛՛Նույնիսկ եթե նա մեղավոր է, դիտավորություն չկար, ու խալաթով բերելը քաղաքական վերաբերմունք էր ու դա Ռուսաստանի իրավախահ մարմինների որոշումը չէր: Դա արհամարհանք էր Հայաստանի պետության նկատմամբ Ռուսաստանի կողմից: Սա վիրավորանք էր բոլորիս նկատմամբ՝ նախագահից սկսած մինչև շարքային քաղաքացի՛՛,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց Իշխանյանը: Նա ցավոտ է համարում նաև այն, որ Հրաչյա Հարությունյանի նման հայրենասեր մարդն արտագաղթել է, գնացել է իր տղայի գերեզմանը սարքելու համար գումար աշխատելու: 

՛՛Սա մեր երկրի խայտառակությունն է, որ մարդիկ այդպիսի վիճակի մեջ են՛՛,-նշեց նա:

՛՛Լրագրողների հանուն մարդու իրավունքների՛՛ Հ/Կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ ՊՆ-ը պետք է օգնություն տրամադրեր այս ընտանիքին այն բանից հետո, երբ նա ՀՀ բանակում ծառայելուց հետո վերադարձել է և ծանր հիվանդությունից մահացել:

Ժաննա Ալեքսանյանը և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը շեշտեցին, թե ինչպիսի արհամարհանքով էին ռուսական լրատվամիջոցները գրում Հրաչյա Հարությունյանի մասին: 

 ՛՛Հայաստանի ներկայացուցչությունները դրսում նմանատիպ դեպքերում պետք է դեսպանատան պաշտպանության տակ լինեն, կապ չունի մեղավոր է, թե ոչ: Խնդիրն այն է, որ մեր ներկայցուցչությունները սովոր են գործել փակ ռեժիմով, նենց չի, որ մարդկանց բրախում են, բայց ներքին կարգով են գործում, որը խոցլեի է՛՛,-ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս լուրը Ռուսաստանում ներքին կամ արտաքին տեղեկտվական գործընթացների արտահայտություն դարձավ: Նա նկատել է, որ ռուսական լրատվամիջոցներն անընդհատ գրում էին՝ ՛՛հայ-վարորդ, հայ-վարորդ՛՛:

Ավետիք Իշխաննյանն այստեղ ակնհայտ  հակահայկական տրամադրություն է տեսնում: Հակահայկական տրամադրություններն ատահայտվել են նաև ՌԴ նախկին դեսպանի, Սերգեյ Կուրղինյանի, Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները: ՛՛Չգիտեմ ինչ խնդիր են ցանկանում լուծել Կրեմլում, բայց հակառուսկան տրամադրություն են առաջացնում՛՛,-ասաց Իշխանյանը: ՛՛Հայաստանում հակառուսական տրամադրությունները սրվեցին մեկ միլիոն զենքի վաճառքից: Կարծես թե Ռուսաստանը նպատակադրված զենք է տալիս մեր թշնամուն մեզ ոչնչացնելու համար՛՛,-հավելեց նա:

Այստեղ ևս մեկ խնդիր էր ԱԳՆ-ի անգործությունը: Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ԱԳՆ-ը պետք է դեպքից անմիջապես հետո արձագանքեր:  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ