07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՄԻՊ-ը սպասում է ռուս գործընկերոջ պատասխանին

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության եւ այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻՊ ինստիտուտի իրավական վերլուծության բաժնի պետ Արամ Վարդևանյանը: Նա նշեց, որ այն, որ Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով հիվանդանոցից տեղափոխել են դատարան, իրենք դիտարկում են որպես անձի արժանապտվության իրավունքի խախտում: Ըստ Վարդևանյանի՝ ՌԴ Սահմանադրությունն, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվերցիան արգելում են այսպես վարվել անձի հետ:

Նա նկատեց, որ իրականում անձին նման տեսքով հիվանդանցոց տեղափոխելը պարտադիր չէր հանդիասնում: ՛՛Այս դեպքում պարզ չէ, թե ինչպես է պետք է հիմնավորվի անհրաժեշտությունը, խոսքը գնում է այնպիսի մի համազգեստի մասին, որն իրենից ներկայացնում է կանացի խալաթ, եթե նույնիսկ անձը ցանկանար, ապա պետությունը պետք է արգելեր այդ կերպով հանդես գալ՛՛,-շեշտեց նա:

 ՄԻՊ ներկայացուցիչը հայտնեց նաև, որ այժմ Հրաչյա Հարությունյանը գտնվում է քննչական մեկուսարանում, գտնվում է հոգեբույժի ու հոգեբանների հսկողության տակ:

Այժմ ՄԻՊ-ը սպասում է ՌԴ-ի օմբուդսմենի պատասխանին:

Վարդևանյանն ասաց, որ այս հարցերով կարող է զբաղվել ՀՀ արդարադատության նախարարությունը, հենց որ վճիռը լինի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ