04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քոչարյանի գործով լուրջ փաստեր է հրապարակելու

”Հակակոռուպցիոն” Հ/Կ նախագահ Գառնիկ Մարգարյանը դեռևս չի հրապարակում այն ցուցակը, որտեղ նշված են լինելու այն պաշտոնյաների անուններն, ովքեր ընդգրկված են կոռուպցիոն գործընթացներում:

Henaran.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասաց, որ մի քանի ամիս է, որ գործունեություն են ծավալում, և այդ արդյունքների ու ցուցակների մասին շուտով կհայտարարվի:

Հարցին, թե այդ դեպքում ինչպիսի գործունեություն են ծավալել այս մի քանի ամիսների ընթացքում, Մարգարյանը պատասխանեց, որ հաջողություն ունեցել են, ապա պարզաբանեց գործընթացի դժվարությունը:

”Ասենք, թե հայտնաբերել ենք որևէ պաշտոնյայի թալանածը արտասահմանում, ինչպե՞ս ենք ապացուցելու, որ դա ժողովրդից է թալանված, մեխանիզմ գոյություն չունի: Հիմա մեր գործընկերների հետ մշակում ենք այդ մեխանիզմը, որը կներկայացվի ՄԱԿ-ին. սրանով են առաջնորդվելու հակակոռուպցիոն կազմակերպությունները: Այլապես խոսել ցույց, տալ, դա դեռ բավարար փաստ չէ պատժելու համար”:

Մարգարյանը հիշեցրեց, որ իրենց կազմակերպությանը սկզբում մեղադրում էին ռուսամետ լինելու մեջ, սակայն. ”ես բազմիցս բացատրել եմ՝ ինչու ենք Քոչարյանի գործը հենց Ռուսաստան ուղարկել”,-ասաց նա ու այդ գործի մասին հավելեց.

”ՌԴ գլխավոր դատախազ Չայկայի որոշմամբ գործն ուղարկվել է միջազգային հարաբերությունների գլխավոր վարչություն, այնտեղ երկար ժամանակ է պահանջվում ուսումնասիրելու համար: Կան լուրջ փաստեր, որոնք, իհարկե, դեռ հրապարակված չեն, քանի որ կխանգարեն քննությանը, բայց դրանք ապացույց են մեր ներկայացրածին”: Մարգարյանը խոստացավ, որ այս գործընթացների մասին շուտով կհայտարարվի:

Նշենք, որ Գառնիկ Մարգարյանն ամիսներ առաջ հայտարարել էր, թե իր ուղարկած փաստաթղթերի մի մասի արդյունքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի հենց Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Մանրամասների մասին նա խոստացել էր հետագայում խոսել:

Հավելենք, որ էքս նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը այս տեղեկությունը անլուրջ է որակել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ