06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ տարբերություն լրագրողի եւ հարեւանի միջեւ. “Փարոսի” տեսուչի անփառունակ “շուստրիությունը”

Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակչուհի Մարինե Նահապետյանի ահազանգի հետքերով այսօր Henaran.am-ը զրուցեց Մարինեի խոսքով` կաշառք պահանջած տեսուչի՝ Դավիթ Թունանյանի հետ:

Henaran.am-ի հարցին, թե ինչու են դադարեցրել  բազմազավակ  Մարինե Նահապետյանի ընտանեկան նպաստը Դավիթ Թունանյանը տվեց հետևյալ պատասխանը.”Մեր աշխատանքի ձևը այնպիսին է, որ մենք տվյալներ չենք հրապարակում, այսինքն նպաստառուն նպաստառու ա, թե չէ` դա ինքը գիտի ու մենք, այսինքն` հարևանին մենք պարտավոր չենք ասել”,-բացատրեց “Փարոս”-ի տեսուչը:

Փաստորեն, “Փարոսի” աշխատակիցը չի տարբերում լրատվամիջոցը եւ լրագրողին հարեւանից կամ փորձում է “շուստրի” երեւալ: Պատկերացնում ենք մարդկանց վիճակը, որոնց ծառայություն է մատուցում պետական ծառայողը: Henaran.am-ն առաջիկայում համապատասխան մարմնից պարզաբանում կստանա աշխատակցի համապատասխան կրթական ցենզի եւ վարքագծի առնչությամբ: 

Մինչ այդ, կաշառքի մասին հայտարարությունը Դավիթ Թունանյանը հերքեց.”Ընդհանրապես տենց բան չի եղել: Հա ճիշտա 5 երեխա ունի, որից 2-ին որդեգրելա իր մայրը ու տարել Ռուսաստան, այսինքն` հիմա հանդիսանումա 3 երեխայի մայր”,-ասաց տեսուչը:

Իսկ թե որքանով է վստահ, որ երեխաները ժամանակավորապես չեն գնացել տատի մոտ, այլ որդեգրվել են վերջինիս կողմից, հարցից Դավիթ Թունանյանը շփոթվեց. “Ես դա ասում եմ իրա նամակի հիման վրա”:

Դավիթ Թունանյանը հավաստեց, որ Մարինե Նահապետյանը շարունակելու է նպաստ ստանալ, պարզապես ոչ այնքան , որքան մինչ օրս ստացել է:

Մարինե Նահապետյանը սակայն չի վստահում տեսուչի այսօրվա հայտարարությանը, նա պնդում է, որ երեխաները ժամանակավորապես են գնացել ՌԴ. “Սպասենք թազա ամսին, որ էլի փող չստանամ՝ ոտով էլ լինի քաղաք եմ գալու, բողոքելու եմ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ