12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Սփյուռքահայ ուսանողներին ընդունել է նախարար Ս.Օհանյանը

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարություն են այցելել մի խումբ սփյուռքահայ ուսանողներ, ովքեր մասնակցում են “Հայաստանի բարեգործական ընդհանուր միության” Երեւանի ամառային փորձառության շրջանին: Ծրագրի նպատակն է` ուսանողներին ներկայացնել  Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունը եւ անկախության ձեռքբերումները:

ՀՀ ՊՆ վարչական  համալիրում տեղի ունեցավ ԱՄՆ-ից, Լիբանանից, Միացյալ Թագավորությունից եւ Ավստրալիայից ժամանած 29 սփյուռքահայ ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրեց հայկական բանակի կազմավորման փուլերը, գործունեության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, մանրամասներ Հայաստանի եւ այլ երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին: Սեյրան Օհանյանը պատասխանեց նաեւ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, ռազմական կրթության, զինված ուժերում կանանց դերակատարության վերաբերյալ սփյուռքահայ ուսանողներ հուզող հարցերին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ