25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էյր Արաբիան դեպի Երևան չվերթները կսկի օգոստոսի 16-ից

 Էյր Արաբիա ավիաընկերության Կորպորատիվ հաղորդակցությունների և Հաճախորդների հետ հարաբերությունների ստորաբաժանման կառավարիչ՝ Հուսամ Րայդանը, Էյր Արաբիա ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ և Եվրոպա տարածաշրջանային ղեկավար՝ Րավինդրան Բհարաթան այսօր հանդիպեցին լրագրողների հետ: 

Վերջիններս նշեցին, որ Էյր Արաբիա ավիաընկերությունը Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում առաջին և ամենամեծ  փոխադրողն է, որն ուղևորներին է առաջարկում ամենմատչելի փոխադրումները:

Էյր Արաբիա ավիանկերությունը հայտարարում է դեպի Երևան չվերթների բացման մասին, որոնք կիրականացվեն սկսած սույն թվականի օգոստոսի 16-ից` շաբաթը երկու չվերթ հաճախականությամբ: 

Չվերթները կմեկնեն Շարժայի Միջազգային Օդանավակայանից երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 8:30` ժամանելով Զվարթնոց Միջազգային Օդանավակայան 11:15: 

Հետադարձ չվերթները տեղի կունենան նույն օրերին` Երևանից մեկնելով 12:35 և կժամանեն Շարժա 15:40 (տեղական ժամանակով):

Մինչև օգոստոսի 30-ը Երևան-Շարժա-Երևան  հետադարձ չվերթի արժեքը կկազմի 175 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 Ներկայումս Էյր Արաբիա ավիանկերությունը ունի 33 A320 Էյրբաս ինքնաթիռ, որոնք  աշխարհի ամենավաճառվող ջեթլայներներն են և ճանաչված են որպես մեկ միջանցք ունեցող լավագույն օդանավեր: Օդանավերի բոլոր սրահները կահավորված են համաշխարհային կարգի հարմարավետ նստատեղերով: 

Բանախոսները փոխանցել են նաև Էյր Արաբիա ավիաընկերության խմբի գլխավոր տնօրեն Ադել Ալիի ուղերձը` ”Հայաստանը մեզ համար գրավիչ ուղղություն է, որը բարենպաստ է ինչպես զբոսաշրջության, այնպես էլ միջազգային գործարարության տեսանկյունից: Երևանը` ունենալով ռազմավարական դիրք, մշակութային մեծ խառնարան է, որը կհետաքրքրի աշխարհի ամենատարբեր ազգություններին: Երևանը լրացնում է Էյր Արաբիայի Արևմտյան Եվրոպայի ուղղության լայն ցանցը: Էյր Արաբիան առաջարկում է հայերին հարմարավետ երթուղիներ ողջ Հնդկական ենթամայրցամաքի, Մերձավոր Արևելքի և Լևանտական տարածաշրջանի տարածքներով”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ