Թող այսօր ղեկավարությունը մտածի, որ ռուսը ոտը իրա դեմքին ա դրել, ոչ թե ախպորս

Այսօր ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիային միացան նաև Հրաչյա Հարությունյանի հարազատները: Նշենք, որ բողոքն ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի էր, ով կասկածվում է ՌԴ Օզնոբիշինո բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ և ում հետ բավական վատ էին վերաբերվել` կանացի խալաթ հագցնելով:
Հրաչյա Հարությունյանի եղբայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք այս դեպքի մասին տեղյակ են այնքանով, որքանով լրատվամիջոցների հրապարակումներն են ընթերցել: Սակայն դրանցից դատելով էլ կարող են ասել, որ իրենց եղբոր հետ որպես ”տեռորիստի” են վերաբերվել։ Նա նաև պատմեց, որ իրենց ռուսաստանաբնակ հարազատներին չեն թողնում այցելել Հարությունյանին:
”Տեռորիստից վատ են վարվում, բայց դժբախտ պատահար է եղել, ինչու են ամեն ձևով ստորացնում մեր եղբորը։ Դա մեր ազգի դեմքն է, ու թող այսօր ղեկավարությունը մտածի, որ ռուսը ոտը իրա դեմքին ա դրել, ոչ թե ախպորս”,-նշեց նա:
Հրաչյա Հարությունյանի քույրը՝ Սեդա Հարությունյանն էլ հավելեց.
”Երբ մարդը վիշտ է տեսնում, չի մտածում ոչ մի բանի մասին, բայց իր զինվորին տարել են նման վիճակի մեջ գցել։ Ռեցեդեվիստի նման փակել են, ոչինչ չի կարողանում անի, առողջական խնդիրներ ունի”: