03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բրիտանուհին խեղդվել է բարեգործություն կատարելիս

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սյուզան Թեյլորը մահացել է Լա-Մանշ նեղուցում` բարեգործական լողի ժամանակ, հաղորդում է “Sky News”-ը:

Թեյլորն իր բարեգործական լողն սկսել է բրիտանական ափից եւ սկսել է խեղդվել ճանապարհի ավարտին, երբ նա մոտ էր Ֆրանսիայի տարածքին: Փրկարարները, որոնք նրան ուղեկցելիս են եղել նավով, անմիջապես հանել են նրան ջրից: 34-ամյա Սյուզանին ռազմական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել: Թե ինչի պատճառով է նա վատ զգացել ջրում, չի հաղորդվում: Ֆրանսիական իշխանությունների տվայլներով` նա “լուրջ խնդիրների” հետ է բախվել: 

Բարեգործական լողի նպատակն էր գումար հավաքել բրիտանական “Rainbows Hospice” բարեգործական կազմակերպությնա համար, որն օգնում է շաքարային դիաբետով հիվանդներին: 

Բարեգործական ակցիայի կայքէջում նշված տեղեկությունների համաձայն` հազարից էլ քիչ մարդկանց է հաջողվել լողալով անցնել Լա-Մանշը, որն ամենանեղ մասում 34 կմ է: Լողը բարդեցնում են ջրի ցածր ջերմաստիճանը, որը նույնիսկ ամռանը 17 աստիճանից ավելին չի լինում, նավերի աշխույժ երթեւեկությունը, ինչպես նաեւ հոսանքները եւ ալիքները: Նեղուցը լողալով անցնելու փորձերից ընդահանուր առմամբ 8 մարդ է մահացել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ