20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2013

Սամբոյի միջազգային հուշամրցաշար` նվիրված Նելսոն Ստեփանյանի 100-ամյակին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո օգոստոսի 2-ից 4-ը Երեւանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100 ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի եւ Ռուսաստանի մի շարք նահանգների  պատանի սամբիստների: Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 2-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը […]

Արազ Օզբիլիսը “Սպարտակում” է

Հայաստանի ազգային հավաքականի և “Կուբանի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հինգ տարվա պայմանագիր է կնքել  Մոսկվայի “Սպարտակ”-ի հետ: Այս մասին տեղեկացրել է “Советский спорт”-ը` հղում տալով Sport inside-ին: Նույն աղբյուրի համաձայն,  Կուբանի տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը նշել էր, որ Օզբիլիզի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր,բայց հույս էր հայտնել,որ իրենց թիմի առաջատարը կմնա ակումբում: Բացի “Սպարտակ”-ից, […]

“Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում

“Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ եւ ողջունում է այն հետեւողական աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտեցել են հարաբերությունների խորացման եւ զարգացման կարեւորագույն, շրջադարձային փուլի։ Մենք լիահույս ենք, որ հայկական կողմը ըստ ժամանակացույցի` կնախաստորագրի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մոտ ապագայում […]

“Ժառանգությունը” 22 օր հավաքներ կանցկացնի Ազատության հրապարակում

“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, Երեւանի ավագանու “Բարեւ, Երեւան” դաշինք խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ օգոստոսի 1-ից 22-ը ներառյալ, ժամը 11:00- 21:00-ի ընթացքում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բոլոր իրազեկումներն ընդունվել են ի գիտություն:  

Հարձակում ազատամարտիկի տան վրա /լրացվում է/

Քիչ առաջ “Հետախույզ ազատամարտիկների միության” անդամ Արթուր Բունիաթյանը, զանգահարելով “Henaran.am”-ի խմբագրություն, տեղեկացրեց, որ հարձակում է տեղի ունեցել իր տան վրա: Արթուր Բունիաթյանը հայտնեց, որ հարձակումը քաղաքական նպատակներ է հետապնդում եւ նա դա կապում է վերջին ամիսներին ազատամարտիկների ծավալած պայքարի հետ: “Երեխեքս վախեցել են, հենց իրանց են սպառնացել: Ինձ սադրում են”,-ասաց ազատամարտիկը: Այս պահին Արթուր Բունիաթյանը […]

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան՝ կրթական վստահելի գործընկեր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի միջեւ այսօր կնքվել է համագործակցության հուշագիր՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի եւ ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորկյանի: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի նախագահին՝ նախաձեռնությանն աջակցելու եւ կրթական վստահելի գործընկեր դառնալու համար: ՚Մեկնարկող նախագծի նպատակն է՝ ոսկերչության ոլորտում ապահովել մասնագիտական հմտություններ ունեցող, աշխատաշուկայի պահանջներին բավարարող […]

Ռուս հաքերները դարի հանցագործությունն են կատարել

Ռուսներն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր կիբերգրոհի հեղինակներն են դարձել: Նրանց մեղադրում են կրեդիտ եւ դեբիտ քարտերի շուրջ 160 մլն համարներ գողանալու մեջ, գրում է “pravda.ru”-ն: Կատարված հանցանքի համար Վլադիմիր Դրինկմանին, Ալեքսանդր Կալինինին, Ռոման Կոտովին, Դմիտրի Սմիլյանեցին, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Ռիտիկովին մինչեւ 30 տարվա ազատազրկում է սպառնում: Հանցավոր խումբը գործել է 7 տարի: Այդ […]

Ջեյ Լոն “զոհ չի գնացել” սնահավատությանը

Հուլիսի 24-ին լրացավ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի 44-ամյակը: Չնայած սնահավատությանը, նա հոբելյանը նշեց մի քանի օր պաշտոնական ամսաթվից շուտ` Նյու Յորքի մոտ գտնվող “the Hamptons” կոչվող վայրում: Ջեյ Լոն եւ նրա սիրեցյալ Կասպեր Սմարտը խորովածով եւ կոկտեյլներով երեկույթ են կազմակերպել, իսկ տոնախմբության փոքրիկ հյուրերի, այդ թվում երգչուհու երկվորյակ փոքրիկների համար, մի ամբողջական խաղահրապարակ են պատրաստել: […]

Հրաժարականների պահանջով` շրջափակել են քաղաքապետարանը /ֆոտո, վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք նստացույց են հայտարարել եւ տեղավորվել ինչպես խոտերի, այնպես էլ քաղաքապետարանի աստիճանների վրա: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են այն պաշտոնյանների հրաժարականները, ովքեր կայացրել էին քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը: Ոստիկանները նստացույց անողներին հեռացրեցին աստիճանների վրայից եւ քաղաքապետարանի մուտքն այս պահին շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուղեկցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի