06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2013

ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ […]

Մաշայի փայլուն ելույթը` “Նոր ալիք-2013”-ում /վիդեո/

Երիտասարդ կատարողների “Նոր ալիք” մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակից, “Ձայն” նախագծի հաղթող Մերի Մնջոյանը մրցույթի 2-րդ օրը զուգերգով է հանդես եկել երգիչ Էրիկ Կարապետյանի հետ: Առնո Բաբաջանյանի “Քո հետքերը” երգի համատեղ հիանալի կատարման արդյունքում զույգը 120 միավոր է հավաքել: Ժյուրիի անդամներից միայն Կոնստանտին Մելաձեն է Մերիին եւ Էրիկին 10 միավոր գնահատել: Մրցույթը կավարտվի հուլիսի 28-ին: Հաղթանակի […]

Հայաստան է ներկրվել բելառուսական տրակտորների առաջին խմբաքանակը

Ի կատարումն Հայաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմն ինքնարժեքով Հայաստանին է տրամադրելու շուրջ 300 տրակտոր: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնք` Փոքր եւ միջին ձեռնարկատիրության […]

Քրեական գործ` Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի դեմ

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի եւ դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ կառավարության 29.03.2012թ. թիվ 362-Ն որոշմամբ հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման, […]

Ակտիվիստները նոր պահանջներ են ներկայացնում /վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի մոտ  այսօր շարունակվեց  քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք  նամակ են որոշել հանձնել քաղաքապետին, որպեսզի նա փոխհատուցի օրերս 150 դրամ վճարած քաղաքացիներին: Նրանք պահանջում են որպեսզի քաղաքապետը անձամբ ներկայանա: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմելով ցուցարարներին, ասաց, որ նամակը կարող են հանձնել` “մոտենալով մեկ պատուհանին”: Սակայն ակտիվիստները հրաժարվեցին: Այնուհետեւ նրանք սկսեցին բարձրաձայն կարդալ իրենց պահանջները` […]

Շարունակվում են մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման աշխատանքները

Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձեւավորման, ինչպես նաեւ բնակիչների եւ հյուրերի համար Երեւանն առավել հարմարավետ դարձնելու նպատակով  արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության կողմից մի շարք աշխատանքներ են իրականացվում: 2013 թվականի առաջին կիսայակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարբեր հատվածներում, մարդաշատ վայրերում տեղադրվել է անվճար հայտարարությունների 200 վահանակ: Այս նախաձեռնությանը զուգահեռ, աշխատանքներ են տարվում որոշ անբարեխիղճ անձանց ու կազմակերպությունների […]

Դժգոհության բացիլն ու Վարդան Պետրոսյանի տատիկը /վիդեո/

Դերասան Վարդան Պետրոսյանը կարծում է, որ 21-րդ դարի մարդու մեջ դժգոհության բացիլն է մեծ տեղ գրավում, այդ պատճառով էլ մարդիկ` սկսած շարքային քաղաքացուց մինչև ամենահարուստ մարդն անգամ բողոքում է: Henaran.am-ի հետ զրույցում Պետրոսյանը պատմեց, որ իր տատիկը բավական մեծ տարիքում շատ քիչ գումար էր ստանում, սակայն նա գոհ էր կյանքից:  ”Տատիկս այս կյանքում լավն էր […]

80 մարդու մահվան պատճառ դարձած մեքենավարը “գլուխ է գովացել” սոցցանցերում

Իսպանիայում վթարի ենթարկված գնացքի մեքենավարը սոցցանցերում հպարտացել է մեծ արագությամբ սլանալու փաստով: Հիշեցնենք, որ գնացքի` գծերից դուրս գալու հետեւանքով շուրջ 80 մարդ է մահացել:  Մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն, ով մեղավոր է 80 մարդու մահվան մեջ, խոտսովանել է, որ շրջադարձի պահին գնացքն ընթանալիս է եղել ժամում 190 կմ արագությամբ` կրկնակի անգամ արագ այդ վայրում թույլատրված […]

Սիրիական ընդդիմությունը զենք է խնդրում ԱՄՆ-ից

Սիրիական ազգային հեղափոխական կոալիցիայի եւ ընդդիմադիր ուժերի ղեկավար Ահմեդ Ջարբան դիմել է ԱՄՆ-ին` շուտափույթ զենք մատակարարելու խնդրանքով` երկրում ընթացող քաղաքական կարգավորման գործընթացն արագացնելու նպատակով, գրում է”interfax”-ը: “Զենքի մատակարարումը կենսական նշանակություն ունի, սակայն դա պետք է շուտ տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեզ եւ քաղաքացիներին: Սիրիայում հուսահատ վիճակ է: Մենք ԱՄՆ-ի գործողությունների կարիքն ունենք` ուղղված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի