06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 26, 2013

Պաշտպանն առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինարարության աշխատանքներում

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է, որպես զբաղվածության միջոց, նախատեսել կալանավորված անձանց եւ դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ “ՀՀ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգի” նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ  20 միլիարդ  ՀՀ դրամ: Հաշվի առնելով նոր ՔԿՀ-ների կառուցման հանգամանքը՝ Պաշտպանը […]

Բողոքի ակցիա չէր՝ ապրում էին … Րաֆֆուն ասացին` աղոթելու հարց չկա վիդեո/

“Երբ լսում ենք գծատերերին, պարզվում է, որ դա սարսափելի աշխատանք է, մարդիկ տակ են տալիս ու տակ են տալիս, բայց չէ որ այդ գծատերերը գեներալներ են, պատգամավորներ են, իշխող կուսակցության անդամներ են”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Կենտրոն” հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Նրա խոսքով, պայքարը դեռ չի ավարտվել եւ այն շարունակություն պիտի ունենա: Պ.Ղազարյանը միայն երեկ հասկացավ, […]

“Vitamin Club”-ը շնորհակալություն է հայտնում Տարոն Մարգարյանին

“Շնորհակալություն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին արձագանքելու եւ ժողովրդին աջակցելու համար”, -իրենց ֆեյսբուքյան էջում գրել են “Vitamin” հումորյին ակումբի տղաները, որոնք ակտիվորեն մասնակցում էին “Վճարում ենք 100 դրամ” նախաձեռնությանը` սեփական մեքենաներով օրեր շարունակ անվճար տեղափոխելով քաղաքացիներին:

Պահելով իրենց իշխանությունը` շարունակել հարստանալ /վիդեո/

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ քանի դեռ Ալիևը ու նրա կլանը գործում են Ադրբեջանում, Հայաստանը չի կարող ակնկալել լիարժեք խաղաղություն: Չնայած դրան նա պատերազմի վտանգ էլ չի կանխատեսում, համենայն դեպս այս պահին, երբ Ադրբեջանում պատրաստվում են նախագահական ընտրություններին: “Նրանց հիմնական նպատակն է ոչ թե հարցը լուծել խաղաղ ճանապարհով, այլ անընդհատ […]

Ցրտաշունչ ձմեռ` ամռանը. Բրազիլիայում 3 մարդ է մահացել է ցրտահարությունից /ֆոտո/

Բրազիլիայի հարավային մի քանի նահանգներում ձյուն է եկել: Չնայած որ հուլիսն ամենացուրտ ամիսն է այդ երկրում, այս տարվա ձմեռն ամենախիստն է վերջին 15 տարվա ընթացքում: Տարվա այս սեզոնի համար Բրազիլիայում միջին ջերմաստիճանը 0 աստիճան է լինում, սակայն այժմ որոշ շրջաններում այն հասնում է մինչեւ -8 աստիճան ցրտի, գրում է “News.liga.net”-ը: Օդերեւութաբանների խոսքով` նման եղանակը պայմանավորված […]

Նոր պահանջներ քաղաքապետին

Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը եւ նրա աշխատակազմը՝ դրսեւորելով ներուժի, կարողության եւ գիտելիքի պակաս, առանց համապարփակ  սոցիալ-տնտեսական վերլուծության եւ այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների եւ առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետեւաբար քաղաքապետը եւ որոշման կայացմանը մասնակցած […]

Քոչարյանի մատը խա՞ռն է. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն  “….ասում են, թե ”խորագրի ներքո նշել է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի դեմ սկսված վերջին դեմարշի հետեւում կանգնած են մոսկովյան հայկական բիզնես շրջանակները, որոնք ցանկանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով ոչ եւս անել հայտնի գործարարին, որը նաեւ ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրա վստահված անձանցից մեկն […]

Հերթական հոգեւորականի հրաժարականը.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսին իր հրաժարականն է ներկայացրել Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ, տեր Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը: Վերջինս  Ժնեւում հովվության էր նշանակվել 2012 թվականին՝ Ժնեւի Ս. Հակոբ եկեղեցու հետ կապված հայտնի դեպքերից հետո, երբ հակառակ համայնքի կամքի, կաթողիկոսը պաշտոնանկ արեց Ժնեւի հոգեւոր հովիվ տեր Աբել քահանա Մանուկյանին: Հրաժարականի առիթով թերթի տեղեկությունը երեկ […]

Ռադիկալ ԲՀԿ-ն. Առավոտ

“Առավոտ”-ի տեղեկություններով ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ելնելով ստեղծված բարդագույն սոցիալ-տնտեսական իրավիճակից, բավականին կտրուկ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնց մասին կհայտարարվի արդեն օգոստոսի կեսերին։ ԲՀԿ-ի նախաձեռնությունները վերաբերում են “կտրուկ, ռադիկալ” բարեփոխումների իրականացմանը. Տեսնենք ՝ կբավարարի՞ քաղաքական մեծամասնության եւ խորհրդարանական այլ գործընկերների խիզախությանը դրան միանալու։ Մանրամասները թերթի տեղեկություններով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի