Բողոքի ակցիա չէր՝ ապրում էին … Րաֆֆուն ասացին` աղոթելու հարց չկա վիդեո/
“Երբ լսում ենք գծատերերին, պարզվում է, որ դա սարսափելի աշխատանք է, մարդիկ տակ են տալիս ու տակ են տալիս, բայց չէ որ այդ գծատերերը գեներալներ են, պատգամավորներ են, իշխող կուսակցության անդամներ են”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Կենտրոն” հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը: Նրա խոսքով, պայքարը դեռ չի ավարտվել եւ այն շարունակություն պիտի ունենա:
Պ.Ղազարյանը միայն երեկ հասկացավ, որ բողոքի շարժումը ակցիա չէր: “Ակցիա չէինք անում, այդպես ապրում էինք: Աշխատանքի գնալիս մարդկանց տանում էի, աշխատանքից հետո մտնում էի տուն, դուրս էի գալիս, նորից մարդկանց տեղափոխում, տեղ գնալիս եւս նույն կերպ”,-ասաց նա:
Շարժումը, ըստ մեկնաբանի, դեղին քարտ էր ողջ քաղաքական դաշտին: Մի բան էլ օգնեց՝ քաղաքապետի որոշմանը, այն, որ շարժումը չքաղաքականցվեց:
“Քաղաքականացում նշանակում է ձախողում: Րաֆֆին մի պահ ասաց, որ միանում ենք, բոլորը ասացին, պետք չի, աղոթելու հարց չկա”,-ասաց Ղազարյանը:
“Արարատ” ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ եթե մի քանի ամիս հետո բարձրացվի ուղեվարձի արժեքը, ապա նորից դուրս է գալու փողոց:
“Գինը չի կարող լինել 100 դրամից բարձր: Այս անգամ բարձարցնելու դեպքում պիտի պահանջենք, որ ուղեվարձը լինի 80 դրամ”,-ասաց նա: Ի դեպ, Ալեն Սիմոնյանին դուր է եկել քաղաքացիներին տեղափոխելը եւ նա շարունակելու է այդ գեղեցիկ ավանդույթը:
Մանրամասները` տեսանյութում: