28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ակտիվիստները նոր պահանջներ են ներկայացնում /վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի մոտ  այսօր շարունակվեց  քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք  նամակ են որոշել հանձնել քաղաքապետին, որպեսզի նա փոխհատուցի օրերս 150 դրամ վճարած քաղաքացիներին:

Նրանք պահանջում են որպեսզի քաղաքապետը անձամբ ներկայանա: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դիմելով ցուցարարներին, ասաց, որ նամակը կարող են հանձնել` “մոտենալով մեկ պատուհանին”: Սակայն ակտիվիստները հրաժարվեցին:

Այնուհետեւ նրանք սկսեցին բարձրաձայն կարդալ իրենց պահանջները`

Այս պահին քաղաքապետարանի մուտքի մոտ ակտիվիստները ներկայացնում են իրենց պահանջները, մասնավորապես,  ոչ թե կասեցնել, այլ չեղյալ համարել տրանսպորտի թանկացման վերաբերյալ որոշումը, անմիջապես աշխատանքից ազատել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին ու “Երեւանտրանս”-ի ղեկավար Միսաք Համբարձումյանին, ներկայացնել տրանսպորտի ոլորտի մասնավոր եւ պետական տնտեսվարողների ֆինանսական հոսքերը, այդ թվում` եկամուտները, ծախսերը, աշխատավարձերն ու վճարված հարկերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ