10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Դժգոհության բացիլն ու Վարդան Պետրոսյանի տատիկը /վիդեո/

Դերասան Վարդան Պետրոսյանը կարծում է, որ 21-րդ դարի մարդու մեջ դժգոհության բացիլն է մեծ տեղ գրավում, այդ պատճառով էլ մարդիկ` սկսած շարքային քաղաքացուց մինչև ամենահարուստ մարդն անգամ բողոքում է: Henaran.am-ի հետ զրույցում Պետրոսյանը պատմեց, որ իր տատիկը բավական մեծ տարիքում շատ քիչ գումար էր ստանում, սակայն նա գոհ էր կյանքից: 

”Տատիկս այս կյանքում լավն էր նկատում,  հիմա մարդիկ հաճախ չեն տեսնում իրենց շրջապատող գեղեցկությունը, բարիքները: 

Իհարկե, մշտապես դժգոհ լինելու պատճառներից հայերի համար նաև սոցիալ-տնտեսական վատ պայմաններն են: Սակայն, ըստ դերասանի, դժգոհության բացիլը նույնիսկ հակառակ դեպքում մարդկանց չէր թողնելու ավելի բարի աչքերով նայել կյանքին: 

Պետրոսյանի խոսքով` այս դարում փոխվել են նաև արժեքները: ”Ոմանց համար արժեք է մեքենան, մյուսի համար մեծ գումար ունենալը, երրորդի համար մեծ տուն ունենալը… սակայն կյանքում շատ այլ արժեքներ կան, որոնք կարելի է տեսնել, զգալ, գնահատել, սիրել և ի վերջո փորձել երջանիկ լինել”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ