05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քրեական գործ` Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի դեմ

Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից  տեղեկացնում են, որ Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: 

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի եւ դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ կառավարության 29.03.2012թ. թիվ 362-Ն որոշմամբ հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման, ինչպես նաեւ ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար 2011-2013 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեներով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման եւ ծախսման ճշտության ընտրանքային ստուգման ու կապիտալ ծախսերի, մասնավորապես` շենքերի եւ շինությունների շինարարության եւ կապիտալ վերանորոգման իրականացման նպատակով 2013 թվականի պետական բյուջեի մասին` ՀՀ օրենքով նախատեսված միջոցների հատկացման եւ ծախսման ճշտության ընտրանքային ստուգման նյութերի հիման վրա Արտաշատի քաղաքային լճի եւ դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաեւ վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային եւ տեխնիկական հսկողությունն իրականացրած առեւտրային եւ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետեւանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Կատարվում է նախաքննություն: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ