18 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրաժարականների պահանջով` շրջափակել են քաղաքապետարանը /ֆոտո, վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք նստացույց են հայտարարել եւ տեղավորվել ինչպես խոտերի, այնպես էլ քաղաքապետարանի աստիճանների վրա: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են այն պաշտոնյանների հրաժարականները, ովքեր կայացրել էին քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը:

Ոստիկանները նստացույց անողներին հեռացրեցին աստիճանների վրայից եւ քաղաքապետարանի մուտքն այս պահին շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուղեկցությամբ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը  մոտեցավ ցուցարարներին եւ առաջարկեց 3-4 հոգու հետ հանդիպել քաղաքապետարանում, քննարկել ներկայացված պահանջները: Բողոքավորները սակայն հակադարձեցին` ասելով. “Թող պաշտոնյանները իջնեն դուրս”:

Մակարյանի խոսքով` ներկայացված պահանջները մեկ օրվա չեն, մեկ ժամվա չեն եւ մանրակրկիտ պետք է քննարկվեն: Այստեղ էլ քաղաքացիական ակտիվիստները նշեցին, որ պաշտոնանկությունները “մեկ րոպեվա գործ է, գոնե թող քաղաքապետը ստորագրի, հետո կքննարկենք”:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ