Ջեյ Լոն “զոհ չի գնացել” սնահավատությանը
Հուլիսի 24-ին լրացավ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի 44-ամյակը: Չնայած սնահավատությանը, նա հոբելյանը նշեց մի քանի օր պաշտոնական ամսաթվից շուտ` Նյու Յորքի մոտ գտնվող “the Hamptons” կոչվող վայրում: Ջեյ Լոն եւ նրա սիրեցյալ Կասպեր Սմարտը խորովածով եւ կոկտեյլներով երեկույթ են կազմակերպել, իսկ տոնախմբության փոքրիկ հյուրերի, այդ թվում երգչուհու երկվորյակ փոքրիկների համար, մի ամբողջական խաղահրապարակ են պատրաստել:
Ջենիֆերը նույնիսկ մրւցույթներ է կազմակերպել երեխաների համար, օրինակ` վազք պարկերի մեջ, որին դեմ չեն եղել մասնակցել նաեւ որոշ մեծահասակներ: 26-ամյա Կասպերն էլ հաղթել է մի քանի մրցույթում: Ծննդյան տոնին ելույթ է ունեցել Ջեյ Լոյի ընկերուհի Ալիշա Քիսը:
Ուրախ տոնախմբությունից մի քանի օր առաջ էլ երգչուհին երեկույթ էր կազմակերպել Մայամիի ակումբներից մեկում` միայն մեծահասակների համար: Լոպեսի էերգիային միայն նախանձել կարելի է: Նրա երկրպագուներն արդեն պատկերացնում են` ինչ է նա կազմակերպելու մյուս տարվա ծննդյան տոնին, երբ կլրանա նրա 45-ամյակը: