15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արազ Օզբիլիսը “Սպարտակում” է

Հայաստանի ազգային հավաքականի և “Կուբանի” կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հինգ տարվա պայմանագիր է կնքել  Մոսկվայի “Սպարտակ”-ի հետ:

Այս մասին տեղեկացրել է “Советский спорт”-ը` հղում տալով Sport inside-ին: Նույն աղբյուրի համաձայն,  Կուբանի տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը նշել էր, որ Օզբիլիզի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր,բայց հույս էր հայտնել,որ իրենց թիմի առաջատարը կմնա ակումբում:

Բացի “Սպարտակ”-ից, նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև Մոսկվայի “Լոկոմոտիվ”-ն ու “Դինամո”-ն: Հիշեցնենք,որ Ռուսաստանի նոր մեկնարկած առաջնությունում Oզբիլիսը 2 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ, իսկ այսօր նա բաց կթողնի առաջնության 3-րդ տուրի հանդիպումը “Զենիթ”-ի հետ խաղում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ