06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սամբոյի միջազգային հուշամրցաշար` նվիրված Նելսոն Ստեփանյանի 100-ամյակին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո օգոստոսի 2-ից 4-ը Երեւանում կանցկացնի ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100 ամյակին նվիրված սամբոյի միջազգային 4-րդ մրցաշարը՝ մասնակցությամբ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռումինիայի, Լիտվայի եւ Ռուսաստանի մի շարք նահանգների  պատանի սամբիստների:

Պատվիրակությունները ՀՀ մայրաքաղաք կժամանեն օգոստոսի 2-ին: Հաջորդ օրն առավոտյան, ժամը 10-ին՝ “Աշխատանք” մարզապալատում /հասցե՝ Ցախի փողոց, 18/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը տղաների եւ աղջիկների 5 քաշային կարգերում: Եվս 5 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար տղաներն ու աղջիկները կպայքարեն օգոստոսի 4-ին:
Մրցաշարի մասնակիցները մրցումներից ազատ ժամերին կայցելեն հայաստանյան տեսարժան վայրեր, ծաղկեպսակ կդնեն Նելսոն Ստեփանյանի կիսանդրուն:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:

 

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ