06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 23, 2013

Մարքսիստը արտահերթ պառլամենտական ընտրություններ է պահանջում

՛՛Այս բրիֆինգը տրանսպորտի սակագների շահարկության նպատակ չի հետապնդում, դա ես համարում եմ մերկանտիլիզմ: Ինչքան հիսուն դրամներ ենք վատնել, ինչքան հիսուն դրամներ ենք մենք թողել ինֆորմատիկայի ու սննդի վրա: Հիմա Սասունցի Դավթի համբերության բաժակը լցված է, իսկ քաղաքական ուժերը զբաղված են քաղաքական դատարկ էրոտիկայով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա […]

Բիոզուգարանների համար հազարավոր դրամներ կան, ազատամարտիների համար չկան

 Այսօր՝ հուլիսի 23-ին ազատամարտիկները խոսեցին իրենց սկսած շարժման մասին, որը այս պահին անարձագանք է: Ազատամարտիկները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իրենց սոցիալականը բարելավվելու համար: Երկու անգամ ազատամարտիկներից կազմված պատվիրակությունը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ: Նրանց հիմնական պահանջն է, որ ընդունվի կամավոր ազատամարտիկի մասին օրենք “Փառապանծ ազատամարտիկների ” միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը խոսելով իրենց պահանջների […]

Մուհամեդ Մուրսին անհետացել է

Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիի ընտանիքը հայտարարել է, որ վերջինիս առեւանգել են, հաղորդում է “Al-Arabiya”-ն:  Մուրսիի դուստր Շաիման կարծում է, որ իր հորն առեւանգել են զինվորականները: Միաժամանակ “Մուսուլման եղբայրներ” շարժման վերահսկողության տակ գտնվող Ազատության եւ արադարության կուսակցության փոխնախագահը կարծում է, որ առանց դատարանի տնային կալանքի ենթարկելն ինքնին առեւանգում է:  Հեռուստաալիքը հաղորդել է, որ ոչ Մուրսիի […]

Երեւանում է գտնվում Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը

Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ 2012-2014 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երեւան է ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը`Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ: Այցի նպատակը երկու մայրաքաղաքների կառավարման ոլորտում տարբեր ուղղություններով փորձի փոխանակումն է, ինչի արդյունքում Ստեփանակերտում կշարունակեն ներդնել Երեւանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք ծրագրեր: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Ստեփանակերտի […]

Ստամբուլի դատարանը թույլատրեց իշխանություններին ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում

Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը նախօրեին վճիռ է կայացրել, որով բավարարել է Թուրքիայի մշակույթի  եւ տուրիզմի նախարարության բողոքը` թույլ տալով ծառահատումներ կատարել Գեզի զբոսայգում` առեւտրային համալիր կառուցելու նպատակով:  Այդ կերպ դատարանը չեղյալ հայտարարեց ստորին ատյանի որոշումը, որի համաձայն դադարեցվել էին շինարարական աշխատանքները Թաքսիմ հրապարակում` Գեզի զբոսայգու տարածքում գրում է ”Hurriyet Daily News”-ը: Ստամբուլի իշխանությունները վերակառուցում են […]

Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ.ակտիվիստներին բերման են ենթարկում ոստիկանություն /լրացված, վիդեո/

Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված են վարորդներ, ակտիվիստներ, ովքեր բողոքում են Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է. 3 ակտիվիստների տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: 11:16 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատրաստվում պարզաբանում տալ, ասում է, ոստիկանության բոլոր գործողությունները օրինական են, ձերբակալվածներին բաժանմունքում կբացատրեն իրենց իրավունքները: Նա […]

Որ իրենց էլ աշնանն ինչ-որ բան տրվի եւ պահեն ունեցածը /վիդեո/

”Ես շատ լավ գիտեմ, միանշանակ գիտեմ լռությունը, բայց չեմ ուզում բարձրաձայնեմ այդ մասին, որովհետև ակնհայտ է դա, այնքան ակնհայտ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը` պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ԲՀԿ-ի ակնհայտ լռությունը ընտրություններից հետո:  Ըստ նախկին պատգամավորի` ԲՀԿ-ականները մտահոգվում են, որ իրենց էլ աշնանն ինչ-որ բան տրվի, իսկ մյուսներն էլ անհանգստանում […]

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը պետք է տաքացնել

“Սպառողների իրավունքների պաշտպանություն” հ/կ նախագահ Լուսինե Յագուբյանի   վերլուծությամբ, նվազագույն 45 հազար դրամ աշխատավարձի 6 հազարը դրամը ՀՀ քաղաքացին  միայն տրանսպորտին է տալիս: “Դա այն դեպքում, երբ տնից դուրս է գալիս ու հետ վերադառնում: Իսկ եթե մի քանի տեղ է մտնում: Թանակցումից հետո դա կազմում է 9 հազար դրամ”,-ասաց նա ավելացնելով, որ հարցին լուծում պետք […]

Թամբալ են Հայաստանի երիտասարդները. սիդնեյահայ Դայանան Հայաստանի մասին հոդված չի գրի /վիդեո/

Սիդնեյում ապրող 25-ամյա Դայանան արդեն երրորդ անգամ է Հայաստան գալիս: Այս անգամ ծնողների հետ է եկել՝ արձակուրդները հայրենիքում անցկացնելու համար: Փոփոխություն Հայաստանում նկատում է՝ վատ ու լավ: “Շատերը կան դժգոհ են կառավարությունից, կուզեն դուրս երթան, մի մասն էլ չի ուզում”,-ասում է Դայանան: Դայանայի կարծիքով` ինքը չի կարող ապրել  Հայաստնում: Ճիշտ է, սիրում է հայրենիքը, բայյց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի