Բիոզուգարանների համար հազարավոր դրամներ կան, ազատամարտիների համար չկան

Այսօր՝ հուլիսի 23-ին ազատամարտիկները խոսեցին իրենց սկսած շարժման մասին, որը այս պահին անարձագանք է: Ազատամարտիկները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իրենց սոցիալականը բարելավվելու համար: Երկու անգամ ազատամարտիկներից կազմված պատվիրակությունը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ: Նրանց հիմնական պահանջն է, որ ընդունվի կամավոր ազատամարտիկի մասին օրենք “Փառապանծ ազատամարտիկների ” միության նախագահ գնդապետ Գրիշա Սարգսյանը խոսելով իրենց պահանջների մասին նշեց.
“Ձնագունդը մեծանում է թյուրիմացությունների արդյունքում:Մենք շարունակ բախվում ենք անարդարության: Ցանկացած միասնական պայքար տալիս է միասնական ցանկալի արդյունք”:
Գնդապետը զավեշտալի համարեց կառավարության կողմից արված այն պատճառաբանությունները, որոնք փաստում են թե գանձատներում գումար չկա ազաատամարտիկների սոցիալական վիճակը բարելավվելու համար.
“Ազատամարտիկները պայքարում են իրենց սոցիալական վիճակը բարելավվելու համար և այն չնչին գումարները, որոնք համարվում են կենսաթոշակ չի բավարարում անգամ կոմունալ վարձավճարներին:
Ուրեմն ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար գումար կա, բիոզուգարանների համար հազարավոր դրամներ կան, ազատամարտիների համար չկան: Ահագնացող վտանգը օրեցօր խորանում է և կարող է հանգել համաժողվրդական շարժման”:
Գրիշա Սարգսյանը կոչ արեց ղեկավար այրերին, որ սթափվեն և կարճ ժամանակում լուծեն ազատամարտիկների գոնե մինիմալ սոցիալական պահանջները.” Ազատամարտիկները արդեն սկսել են գործել և նրանց դեմը փակելը բավականին դժվար է”,-եզրագանգեց Գրիշա Սարգսյանը:
Երկրապահ կամավորականների միության առաջին նախագահ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո) նշեց որ պատերազմի մասնակցից բացի բոլորը պատերազմի մասնակիցներ են.
“Ինչ է նշանակում պետությունը փող չունի, մենք ազատագրել ենք 7 տարածք, որով այսօր որոշ օլիգարխ- օլիգարխիկներ սնում են իրենց արբանյակ համախոհներին, ուստի այն բոլոր թալանները, որոնք ներքին և արտաքին են եղել, դրա 20 տոկոսը չգրված պատերազմական օրենքներով ամեն մի անհատ մասնակցի է հասնում “,-ասաց ազատամարտիկը:
Արա Խուդավերդյանին անհանգստացնում է այն հանգամանքը, որ այսօր պատերազմի հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ կարողանում են պաշտոն և դիրք ապահովել, սակայն ազատամարտիկը, որը կանգնած է անկախ Հայաստանի ձևավորման ակունքներում ուժահատ է:
“Ազատամարտիկը եղել է այն տեսակը, որը ազատագրել և պահել է և միգուցե հենց դրա համար դեմ դուրս եկավ պետական մոտեցումներին”,-հավելեց Արա Խուդավերդյանը նշելով, որ պայքարը շարունակական է լինելու և իրենք հաստատ հասնելու են “կամավոր ազատամարտիկի մասին” օրենքի ընդունմանը: