06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 23, 2013

Կարեն Անդրեասյանը պատմում է հայ վարորդի հետ հանդիպման մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  երեկ հանդիպել է ՌԴ-ում ձեևբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Այդ հանդիպման և ՌԴ իր այցելության մասին Անդրեասյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ վարորդի հետ հանդիպել է ՛՛Մատրոսկայա տիշինա՛՛ կալանավայրում: Դա եղել է  իր վերջին հանդիպումը: Նախքան Հարությունյանին հանդիպելը ՄԻՊ-ը հանդիպել է երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպան […]

ԼՂ-ում զինվոր է զոհվել

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ կենտրոնական ենթակայության զորմասերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 1994-ին ծնված զինծառայող Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: ԼՂՀ ՊՆ-ը իր ցավակցությունն է հայտնում զինվորի մահվան կապակցությաբ եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքնի անդամներին եւ հարազատներին:

Անդրիաս Ղուկասյանն ուղերձ է հղել ժողովրդին

Պետության կողմից անօրինական ճանապարհով երկրում գների արհեստական բարձրացումը բռնություն է հանրության նկատմամբ։ Ուստի քաղաքացիական անհնազանդությունը Երեւանում քաղաքային տրանսպորտի սակագինը բաձրացնելու դեմ, արդար է եւ օրինական։ Ես ողջունում եմ մեր քաղաքացիներին, ովքեր իրենց առօրյա հոգսերով հանդերձ այսօր դրսեւորեցին հրաշալի քաղաքացիական կեցվածք՝ հանրության կենսական նշանակության շահերը պաշտպանելու հարցում։ Դա նաեւ վկայում է, որ մեր երկրում կան նախադրյալներ […]

Հռոմի պապի այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացիների

Առաջին Հռոմի պապը Լատինական Ամերիկայից իր առաջին այցն է կատարել հարազատ մայրցամաք: Հայր Ֆրանցիսկոսը ժամանել է Բրազիլիա: Նրա այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացի կաթոլիկների բանակին եւ հիստերիա առաջացրել երկրի հատուկ ծառայությունների մոտ: “Թանկ հյուրին” դիմավորելուն շատ ավելի վաղ էին պատրաստվել: Ռիո-դե-Ժանեյրոյում նույնիսկ զրահամեքենաների եւ ուղղաթիռների մասնկացությամբ մարզումներ են կազմակերպել: Օդանավակայանում պաշտոնական հանդիպումներ ունենալուց […]

Քաղաքական ոչ մի ուժի չպետք է մեղադրել տրանսպորտի թանկացման մեջ. Մարգարիտ Եսայան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը որոշ ժամանակ հանրապետությունում չէր, հիմա էլ գյուղում է անցկացնում արձակուրդը: “Համակարգչից, Համացանցից հեռու եմ, ուզում եմ արձակուրդիս չխառնվել ոչ մի թոհուբոհի”,-ասաց պատգամավորը: Այնուամենայնիվ, Henaran.am-ի այն հարցին, թե ինչպե”ս է վերաբերում վերջին օրերին մայրաքաղաքում ծավալվող քաղաքացիական շարժմանը` պատգամավորն ասաց. “Ցանկացած երկրում քաղաքացիական շարժումն առաջընթաց է: Նման շարժումը ապացույցն է նաեւ […]

Ինչ է ասել մարքսիստը Սերժ Սարգսյանին եւ ինչ պատասխան է ստացել /վիդեո/

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը միանշանակ դեմ է, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այս մասին Հակոբյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, թե ինչպես է նախագահին ասել. ”Մեծարգո պարոն նախագահ, եթե ես լինեի ձեր տեղը, ներողություն, որ առաջ եմ ընկնում, ես չէի ստորագրի”: Պատմեց նաև, թե ինչ է պատասխանել նախագահը: Դավիթ […]

Ակտիվիստներին բերման են ենթարկել, սակայն չեն տեղեկացրել, թե ինչի համար. Օմբուդսմենի խորհրդական

Պաշտպանի  սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով  խորհրդական  Արմեն  Գրիգորյանը  քիչ առաջ  ականատես է եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին: Մի խումբ ակտիվիստներ այնտեղ իրականացրել են  տրանսպորտի թանկացումների դեմ ուղղված  «Չեմ վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան, որի ժամանակ նախաձեռնության անդամներից 4-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Արմեն  Գրիգորյանը  և Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ […]

Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների զարգացման եւ երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` […]

Սնղչիների ծառայություններից այլևս չեն օգտվում

Բժիշկ-տրավմատոլոգ Կարեն Մաթևոսյանը պնդում է, որ 21-րդ դարում սնղչիների ծառայություններից օգտվողների թիվը նվազել է: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում  ասաց Մաթևոսյանը: Նա նշեց, որ մարզերում սնղչիներին դեռևս որոշ մարդիկ դիմում են, սակայն Երևանում այս խնդիրը հիմնականում լուծվել է: Մաթևոսյանի խոսքով` հիմա և մարդիկ են զարգացել, և բժշկության մակարդակն է Հայաստանում զարգացել, այդ պատճառով էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի