03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների զարգացման եւ երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` տիկին դեսպանն ընդգծել է, որ այսուհետ էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը եւ իր նպաստը բերել Հայաստանի եւ Ռումինիայի բարեկամության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընթացքի եւ զարգացման վերաբերյալ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ