Երեւան-Սեւան մայրուղում 25 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ինչպես անցյալ տարվա ամառվա ամիսներին, 2013-ին եւս հունիսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են իրականացվում: […]