08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ավարտվել է մայրաքաղաքի մայթերի բարեկարգման 2013թ. ծրագիրը

Երեւանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակերի եւ մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է Երեւանի բոլոր վարչական շրջաններում:

Ընդհանուր առմամբ 2013թ. առաջին կիսամյակում մայրաքաղաքի բակային տարածքներում ընթացող բարեկարգման ու խաղային ատրակցիոններով կահավորման աշխատանքներին զուգահեռ, նաեւ 431398 քմ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Դրան զուգահեռ լայն թափով շարունակվում է նաեւ մայրաքաղաքի ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման գործընթացը: Նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրերով 475075 քմ փողոցների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Արդեն ամբողջությամբ ավարտվել են տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 50 հազար քմ մայթերի բարեկարգման աշխատանքները:

Ասֆալտբետոնե ծածկույթի խնամքն ու պահպանությունը ճիշտ կազմակերպելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են նաեւ փողոցների ճաքալցման աշխատանքները:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ