08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պահանջեցին վարչապետի հրաժարականը / վիդեո/

Ընդդեմ հասարակական տրասնպորտի թանկացման ակցիաներն այսօր շարունակական բնույթ են կրում: Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի իրենց ձայնը բարձրացրին “Հայազն” կուսակցության  անդամները:

Բողոքի նախաձեռնությանը միացան նաեւ բազմաթիվ քաղաքացիներ: Քաղաքապետարանը հսկող ոստիկանները թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ մուտքին եւ նամակ փոխանցել քաղաքապետին: “Հայազն” կուսկացության վարչության անդամ Հայկ Ղազարյանն ընթերցեց հայտարարություն, որտեղ նշված էին իրենց պահանջները, սակայն հայտարարությունը չփոխանցվեց : 

Քաղաքապատրանից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին կառավարություն: Կառավարության դիմաց բարձրաձայնեցին իրենց պահանջները  եւ պահանջեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

“Միայն 100 դրամ կվճարենք”, “Պահանջում ենք արժանապատիվ աշխատավարձ” և նմանատիպ կոչերով ակցիայի մասնակիցները երթով հասան Ազատության հրապարակ, որտեղ հանդիպեցին քաղաքացիական ակտիվիստների խմբերին:

 Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ