26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ի համար տարակուսելի է Տարոն Մարգարյանի հայտարարությունը. սիրով կմիանար ակցիային

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը չգիտի Երևանում հասարակական տրանսպորտի թանկացումը 100 դրամից 150 դրամի օրինական է, թե ոչ:  Այս մասին Անդրեասյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ հիմա իրենք ուսումնասիրում են և ինքը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի իրենց ներկայացվի սակագնի թանկացման վերաբերյալ բոլոր հիմքերը:

”Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը երեք-չորս ամիս առաջ Երևանի քաղաքապետը խոստանում էր, որ այս թանկացոըմը չի լինում, ու ինձ հետաքրիր է լսել այդ հիմնավորումը քաղաքապետարանի կողմից, թե ինչն է փոխվել”,-ասաց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվող ակցիային, ապա ՄԻՊ-ն ասաց. ”Ես հիանում եմ մեր այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով անվճար տեղափոխում են մարդկանց: Ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ ես էլ մեծ սիրով կտանեի: Ես ողջունում եմ, որ մեր մտավորակններն ու հայտնի գործիչներն են միացել նաև: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիական հասարակությունը զարգանում է”:

Սակայն Կարեն Անդրեասյանը հորդորեց զերծ մնալ ապօրինի գործողություններից: ”Չի կարելի ապօրինություններով պայքարել ոստիկանության դեմ, հատուկ դիմադրությունը վտանագավոր է, իսկ բոլոր այն օրինական ակցիաների միջոցները, որից օգտվում են մեր համաքաղաքացիները, ողջունելի են”,-նշեց նա:

Հարցին, թե ողջունում է նաև 100 դրամ վճարելու որոշումը, նա պատասխանեց, որ չէր կարող մի ծառայությունից օգտվել ու վճարել այնքան, որքան որ կարծում է, որ արդարացի է: ”Ես կնախընտրեի չօգտվել այդ տրանսպորտից, այստեղ վատ վիճակում կարող է  հայտնվել վարորդը, բայց նաև ողջունում են այն վարորդներին, ովքեր համաձայնում են ու 100 դրամ են վերցնում”,-եզրափակեց ՄԻՊ-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ