Երեւան-Սեւան մայրուղում 25 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ինչպես անցյալ տարվա ամառվա ամիսներին, 2013-ին եւս հունիսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են իրականացվում:
Հունիսի 22-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հերթապահություն իրականացնող Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել25 անձի, որոնցից 6-ը հոսպիտալացվել են (5-ը` շտապ օգնության, 1-ը` անձնական օգտագործման մեքենայով):
Հուլիսի 13-ին երկուվթար է արձանագրվել Կոտայքի մարզի Աբովյանի եւ Չարենցավանիվարչական տարածքներում։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողը տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց:
Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին դիմել են հիմնականում ուղեւորներ` վաղաժամ ծննդաբերության, հիպերտոնիկ կրիզի, արեւահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նեւրալգիայի եւ այլ դեպքերի կապակցությամբ։