03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Հռոմի պապի այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացիների

Առաջին Հռոմի պապը Լատինական Ամերիկայից իր առաջին այցն է կատարել հարազատ մայրցամաք: Հայր Ֆրանցիսկոսը ժամանել է Բրազիլիա: Նրա այցն էքստազի մեջ է գցել միլիոնավոր բրազիլացի կաթոլիկների բանակին եւ հիստերիա առաջացրել երկրի հատուկ ծառայությունների մոտ:

“Թանկ հյուրին” դիմավորելուն շատ ավելի վաղ էին պատրաստվել: Ռիո-դե-Ժանեյրոյում նույնիսկ զրահամեքենաների եւ ուղղաթիռների մասնկացությամբ մարզումներ են կազմակերպել: Օդանավակայանում պաշտոնական հանդիպումներ ունենալուց հետո Ֆրանցիսկոսը ցանկացել է մոտ լինել ժողովրդին: Նա անցել է Ռիոյի փողոցներով, որտեղ նրան մի շարք ուխտավորներ են ողջունել:

Երկրում, որտեղ վերջերս թեժ մթնոլորտ է` կապված բազմամարդ ցույցերի հետ, պապը երթեւեկել է հասարակ ավտոմեքենայով, չնայած հորդորներին երթեւեկել զրահապատ “պապամոբիլով”: Ինչ-որ պահ նրա ավտոմեքենան խցանվել է մարդկանց ամբոխի մեջ, սակայն պապը նույնիսկ չի էլ բարձրացրել մեքենայի պատուհանը` շարունակելով օրհնել մարդկանց: 

Վաղը պապը պատարագ կմատուցի Սան Պաուլուի մոտ գտնվող եկեղեցիներից մեկում, որտեղ նախօրեին պայթուցիկ սարք է հայտնաբերվել, չնայած ոչ մեծ եւ առանձնապես վտանգ չներկայացնող:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ