Կարեն Անդրեասյանը պատմում է հայ վարորդի հետ հանդիպման մանրամասները
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հանդիպել է ՌԴ-ում ձեևբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Այդ հանդիպման և ՌԴ իր այցելության մասին Անդրեասյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա պատմեց, որ վարորդի հետ հանդիպել է ՛՛Մատրոսկայա տիշինա՛՛ կալանավայրում: Դա եղել է իր վերջին հանդիպումը: Նախքան Հարությունյանին հանդիպելը ՄԻՊ-ը հանդիպել է երեկ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, ում հետ ունեցել է երկարատև քննարկում, այդ թվում խալաթի պատմության հետ կապված: ՛՛Ձևավորվել է որոշակի մարտավարություն ու քայլեր, որ կօգնեն Հրաչյայի կյանքն առավել լավը դարձնել այս օրերին ու որպեսզի պաշտպանված լինեն նրա իրավուքնները:
Խալաթը մեզ էլ է շատ հուզւոմ, ՌԴ-ի Մարդու իարվուքնների հանձնակատարի քննարկան ժամանակ դարձյալ նշվում էր՝ ինչը կարող է պատճառ լինել նման քայլն անելու՛՛,-ասաց Անդրեասյանը: Նա նշեց, որ հիմա պետք է արվի քննություն, որպեսզի պարզ դառնա, թե ինչու են վարորդին կանացի խալաթ հագցրել հիվանդանոցում, ապա այդպես տեղափոխել դատարան: Սակայն այդ քննությունը մի քանի օրում կամ մեկ շաբաթում չի լուծվելու, քանի որ Ռուսաստանը շատ մեծ երկիր է:
՛՛Ձեզ խնդրում եմ զինվել համբերութտյամբ, իրավապաշտպանների գնահատականները մեկ օրում, մեկ շաբաթում չեն լինում, մենք երկար պետք է աշխատենք, որ հասկանանք՝ մեղավոր էր հիվանդանոցը, թե ոչ՛՛:
Ինչ վերաբերում է արտահանձմանն, ապա ՄԻՊ-ը նկատեց, որ արտահանձնման հնարավորությունը կարող է քննարկվել՝ և իրավական, և քաղաքական պատճառներից ելնելով դատարանի վճռից հետո:
Հարցին, թե ինչ վիճակում է վարորդը, նա պատասխանեց, որ շատ դանդաղ է ապաքինվում, սակայն արդեն դուրս է եկել դեպրեսիայից: ՛՛Կար արդեն դեպրեսիայից դուրս եկած մարդիկ, դրական բաների մասին էինք խոսում, երբ ընտանիքի բարևներն էի փոխանցում, նրա դեմքին ժպիտ հայտնվեց՛՛,-ասաց Անդրեասյանը:
Նա հայտնեց, որ Հրաչա Հարությունյանն ուներ երեք փաստաբան, որոնց ընտրությունը սպոնտան էր ստացվել: ՛՛Քաոտիկ մի թիմ էր ստացվել, ամեն բարեկամն իր ցանկացածին էր առաջարկել:
Ռուբեն Մարգարյանը՝ ՌԴ-ում ամենահայտնի փաստաբաններից մեկը կլինի նրա փաստաբանը: Պարոն Աբրահամյանը խոստացել է ապահովել պայմանագրային կողմը, ու ՌԴ դեսպանատունը միջամտել է ու նրա թիմում կունենանք ղեկավար փաստաբան, ով կառաջանորդի թիմը՛՛:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է Նոր Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ի մեջ, որի հետեւանքով 18 մարդ էր զոհվել: