26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարքսիստը արտահերթ պառլամենտական ընտրություններ է պահանջում

՛՛Այս բրիֆինգը տրանսպորտի սակագների շահարկության նպատակ չի հետապնդում, դա ես համարում եմ մերկանտիլիզմ: Ինչքան հիսուն դրամներ ենք վատնել, ինչքան հիսուն դրամներ ենք մենք թողել ինֆորմատիկայի ու սննդի վրա: Հիմա Սասունցի Դավթի համբերության բաժակը լցված է, իսկ քաղաքական ուժերը զբաղված են քաղաքական դատարկ էրոտիկայով՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Նա նշեց, որ այսօր քաղաքական ուժերը լուրջ հետևություններ անելու փոխարեն հիսուն դրամի շուրջ անիմաստ սակարկություն են սկսել:

՛՛Իսկ պառլամենետը փախած է հանրապետությունից նախագահի հետ միասին՛՛,-ասաց Հակոբյանն ու շեշտեց, որ հիմա պետք է ավագանու արտահերթ նիստ հրավիրել: ՛՛Մեկն ասում է՝ ԲՀԿ-ն ուսումնասիրման փուլում է, պետք է ուսումնասիրենք: Իսկ ՛՛Ժառանգությունն՛՛ իր դատական ակցիայով ֆրանսիական բորբոնների նման այդպես էլ եզրակացության չեկավ՛՛,-նշեց նա՝ ներկայացնելով, թե որն է, ըստ իրենց, այս ելքից դուրս գալու վիճակը:

Նախ և առաջ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ պետք է ՛՛գլխից բռնել՛՛: ՛՛ Վարչապետին անընդհատ մատնանշում էի՝ рубить с голова: Մենք պաշտոնապես հայտարարում ենք՝ ներկա տնտեսական քաղաքական կրախից դուրս գալու միակ ճանապարհն այսօր արտահերթ պառլամենտական ընտրություններն են, և դա պետք է լինի մինչև նոյեմբերի 29-ը և նոր կառավարության ձևավորումը՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ