03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լարված իրավիճակ քաղաքապետարանի մոտ.ակտիվիստներին բերման են ենթարկում ոստիկանություն /լրացված, վիդեո/

Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված են վարորդներ, ակտիվիստներ, ովքեր բողոքում են Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման դեմ: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է. 3 ակտիվիստների տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:

11:16 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատրաստվում պարզաբանում տալ, ասում է, ոստիկանության բոլոր գործողությունները օրինական են, ձերբակալվածներին բաժանմունքում կբացատրեն իրենց իրավունքները: Նա անօրինական գնահատեց ակցիայի  մասնակցիների բոլոր գործողությունները:

”Նրանք խանգարում են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը”,-լրագրողների հետ զրույցում ասաց Օսիպյանը: 

Ձերբակալվածներից մեկի ընկերը` Դավիթ Շահբազյանը պատմեց, որ թեև իրենք մտադիր էին մասնակցել ակցիային, սակայն ձերբակալման պահին պարզապես կանգնած զրուցում ու ծխում էին` հեռու ակցիայի մասնակիցներից: 

Հիշեցնենք, երեկ երեկոյան ոստիկանությունը ակտիվիստների գործողությունների առնչությամբ հաղորդագրություն էր տարածել`կոչ անելով հարգել համակեցության կանոնները: 

14:50

Քիչ առաջ  ոստկանական բաժանմունքից  տեղեկացանք, որ դեռևս առավոտյան ոստիկանների կողմից բերման ենթարկված Կարեն Խաչատրյանին շուտով ազատ կարձակեն: Ոստիկանության բաժանմունքից հավաստել են, որ բոլոր ակտիվիստներին բաժանմունք են հրավիրել վկայություն տալու համար:

Բերման են ենթարկվել նաև “Ի լուր ” լրատվական կայքի լրագրող, ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը:

Դեռևս առավոտյան, ակտիվիստներին բերման ենթարկելու պահին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ  ձերբակալությունների պատճառների մասին կարող է տեղեկություն տալ միայն ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ